Ընդունելության կարգը

Ընդունելությունը կատարվում է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 5 ապրիլի 2012թ N 254-Ն հրամանի՝ «Նախնական մասնագիտական /արհեստագործական / և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ» ին համապատասխան:

Քոլեջը կատարում է ընդունելություն հիմնական ընդհանուր /9-ամյա/ և միջնակարգ ընդհանուր /12-ամյա/ կրթության հիմքով անվճար հիմունքներով: Ընդունելությունը կատարվում է կրթության մասին փաստաթղթի /վկայականի կամ ատեստատի/ գնահատականների հիման վրա մրցութային կարգով հետևյալ մասնագիտություններով՝

  1. Անասնաբուժություն
  2. Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
  3. Մենեջմենթ
  4. Հաշվապահական հաշվառում
  5. Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
  6. Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում, նորոգում

Անվճար հիմունքով ընդունված ուսանողներին տրամադրվում է կրթաթոշակ:  Ընդունելության փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ՝

  1. Կրթության մասին փաստաթղթի բնագիրը
  2. 4 լուսանկար / 3×4 չափի /
  3. Անձը հաստատող փստաթուղթ /անձնագիր կամ ծննդյանվ կայական՝ մինչև 16 տարեկան դիմորդների համար/
  4. Զինվորական գրքույկ կամ զինհաշվառման մասին փաստաթուղթ /տղաների համար/
  5. Դիմորդի գումարի անդորրագիր բանկից /նշել դիմորդի անուն-ազգանունը/ ԱՇԲ Ստեփանավանի մասնաճյուղ Հ/Հ 2471400060130000
ՀՀ Մասնագիտության անվանումը Որակավորումը ՈՒսման տևողությունը Տարեկան ուսման վարձը /դրամ/
Հիմնական ընդհ. կրթությամբ Միջնակարգ ընդհ. կրթությամբ Միջնակարգ ընդհ. կրթությամբ հեռակա ուսուցմամբ Առկա Հեռակա
1 Անասնաբուժություն Անասնաբույժ 4 3 4 55000 80000
2 Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա Տեխնոլոգ՝  կաթի և կաթնամթերքի արտադրության 3.6 2.6 3.6 80000
3 Մենեջմենթ Մենեջեր՝ առևտրի 3 2 3 65000 80000
4 Հաշվապահական հաշվառում Հաշվապահ 3 2 3 65000 80000
5 Փոխադրումների կազմակերպում և կառավարում Տեխնիկ-կարգավար՝ տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման / ըստ տրանսպորտի տեսակների/ 3.6 2.6 3.6 60000 80000
6 Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում, նորոգում Տեխնիկ`գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների տեխնիկական սպասարկման և նորոգման 3 2 3 60000 80000