Ղեկավարվելով ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ուղարկված նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներով <<Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ>>ՊՈԱԿ-ում ի դեմս տնօրենի պ/կ Ա.Չոբանյանի, ներգրավելով հաստատության բուժքույր՝Ա.Իսահակյանին կազմակերպվեց քոլեջի աշխատակիցների իրազեկում հետևյալի մասին.
-կորոնավիրուսային հիվանդության /covid 19/ առանձնահատկությունները,փոխանցման հնարավոր ուղիները և կանխարգելիչ միջոցառումները՝ առաջնորդվելով Պարետի 18.08.2020թ-ի 253-Ն որոշման հավելված թիվ 22-ով,
-անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները
-ձեռքերի հիգիենան
-շնչառական էթիկան
-կորոնավիրուսային հիվանդության/covid 19/ -ի ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ գործողութունները
Աշխատակիցները հրահանգավորվեցին կորոնավիրուսային հիվանդության COVID 19-ի ախտանշանների առկայության դեպքում աշխատանքի չհաճախելու և անհապաղ բժշկական օգնության դիմելու մասին: