«Տրակտորիստ- մեքենավարի» կարճաժամկերտ ծրագրի մեկնարկ
Քոլեջի <<We are candy>> (Վի ար քենդի) ուսանողական ընկերությունը դասախոսների մասնակցությամբ կազմակերպեց և իրականացրեց առաջին մեղրաքամը:ՈՒսանողները ոգևորված էին ստացված արդյունքներով, ինչը իրենց տևական աշխատանքի արդյունքն էր: ՈՒսանողական ընկերության անդամները իրենց խորին շնորհակալությունն են հայտնում «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» Հիմնադրամի նախագահ՝ տիկին Մ.Ժամկոչյանին իրենց ուսանողական ընկերության ստեղծման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2023-2024
Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Մասնագիտությունների խթանման օր Լոռիում» միջոցառումը։ Միջոցառման հիմնական նպատակն էր ծանոթացնել Լոռու մարզի երիտասարդներին վերոնշված կրթական հաստատության ուսումնական ծրագրին և դուալ համակարգով ներդրվող մասնագիտություններին։ Միջոցառմանը ներկա էին 60-ից ավել աշակերտ, որոնք տեղում ծանոթացան ներկայացվող […]
Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ էին այցելել ՎՊՀ քոլեջի տնօրեն՝ տիկին Ա. Լոքյանը և քոլեջի անձնակազմը:Այցի շրջանակներում ՎՊՀ-ի քոլեջի և մեր քոլեջի միջև համատեղ համագործակցության հուշագիր կնքվեց, ինչպես նաև ՎՊՀ-ի քոլեջի տնօրեն՝ տիկին Ա.Լոքյանը ՎՊՀ-ի քոլեջի կողմից կազմակերպված ուսանողական հետազոտությունների բաց կոնֆերանսին մասնակցած մեր քոլեջի ուսանողներին պարգևատրեց շնորհակալագրերով՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Մեկնարկել է «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» ծրագրի հիմնական փուլը, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին: Քոլեջը ևս ներառվել է ՄԱՎԵՏԱ ծրագրում․ դրա շրջանակում նախատեսվում է, որ գործնական ուսուցումն ընկերություններում և ֆերմերային տնտեսություններում պետք է համակցվի ՄԿՈՒ հաստատությունների տված ժամանակակից գիտելիքների հետ: Նախագծի շրջանակում […]
Քոլեջի կարիերայի կենտրոնի և <<Զոոանասնաբուժական>> ամբիոնի կողմից կազմակերպվեց համատեղ միջոցառում` /պատմական ակնարկ/ <<Պանիրը որպես ուտեստ` սկզբնավորումից մինչ այսօր>> թեմայով:Իրականացվեց կույր համտես խաղ:Մասնակից կուրսերն էին` <<Կաթի և կաթն. տեխ.>> մասն. 2-րդ և 3-րդ կուրսերը, ակնկալվող վերջնարդյունքով ներքին և արտաքին շահակիցները ծանոթացան պանրագործության ստեղծման և զարգացման պատմությանը: Շնորհակալություն քոլեջի դասախոս` Լ.Վահրադյանին և Ա.Մանուկյանին միջոցառման կ ազմակերպմանն աջակցելու […]
«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի նախագահ` տիկին Մ.Ժամկոչյանի անմիջական նախաձեռնությամբ և օժանդակությամբ ուսանողական ընկերություններ հիմնելու նպատակով եռակողմ պայմանագրի կնքման արդյունքում /<<Մեղվաբուծության դարբնոց>> գիտակրթական կենտրոն ՓԲԸ, <<Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն>> հիմնադրամ և <<Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ>>ՊՈԱԿ / քոլեջում ներդրվեց <<Մեղվաբուծություն>> ծրագիրը, որտեղ մասնակցություն ունեցան քոլեջի ուսանողները և դասախոսները: Ծրագիրն ընդգրկում էր տեսական և գործնական բաղադրիչ, […]