Ներկայումս քոլեջը մասնագետներ է պատրաստում հետևյալ մասնագիտություններով`

1.Անասնաբուժություն` որակավորումը՝ կրտսեր անասնաբույժ՝ ԴՈՒԱԼ ուսուցմամբ

Մասնագետը կարող է   իրականացնել

  • պատվաստում,
  • ներարկման աշխատանքներ,
  • արհեստական            սերմնավորում,

ինչպես   նաև   խորհրդատու` սանիտարահամաճարակային  կենտրոններում:

Ուսման տևողությունը միջնակարգ կրթությամբ՝ 2 տարի 6 ամիս, հիմնական  ընդհանուր  կրթությամբ՝ 3  տարի 6 ամիս:

2.Կաթի  և  կաթնամթերքի  տեխնոլոգիա՝  որակավորումը` տեխնոլոգ  կաթի և  կաթնամթերքի ԴՈՒԱԼ ուսուցմամբ :
 Մասնագետը  կարող է  աշխատել  որպես․

  • կաթի  և  կաթնամթերքի  արտադրության  վարպետ,
  • կաթի  և  կաթնամթերքի արտադրության ինժեներ-օգնական, կաթի ընդունման  և  վերամշակման տեխնոլոգի  օգնական,
  • պանրի, կաթնաթթվային մթերքների, կարագի,    կաթնային  պահածոների,  պաղպաղակի  արտադրության տեխնոլոգ:

 Ուսման տևողությունը միջնակարգ  կրթությամբ՝  2 տարի  6  ամիս, հիմնական   ընդհանուր կրթությամբ՝ 3   տարի 6  ամիս

3․ Գյուղատնտեսության մեքենայացում՝   որակավորումը`         տեխնիկ գյուղատնտեսության մեքենայացման ԴՈՒԱԼ ուսուցմամբ :                                         
Մասնագետը  կարող է  աշխատել  որպես․  տեխնիկ՝

  • Գյուղատնտեսական ձեռնարկություններում
  • Գյուղատնտեսական տեխնիկա շահագործող ձեռնարկություններում

Ուսման տևողությունը ՝   հիմնական   ընդհանուր   կրթությամբ՝   3  տարի:

4.Գյուղացիական /ֆերմերային/ տնտեսության կազմակերպում  որակավորումը`  անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ ԴՈՒԱԼ ուսուցմամբ։  Ուսման տևողությունը՝ հիմնական ընդհանուր կրթությամբ 3 տարի։     Մասնագետը  կարող է  աշխատել  որպես

  • անասնապահական  տնտեսությունների կազմակերպիչ,  իրականացնում  է  անասունների  հիվանդությունների դեմ  պայքարի  անհրաժեշտ  միջոցառումներ,   կազմակերպում  է  անասնապահական   առաջնային  արտադրանքի  արտադրություն,  վերահսկում  է  աշխատանքների  որակը։ 

    5.
    Կաթնաֆերմայի կառավարում որակավորումը`     կաթնաֆերմայի կառավարիչ      ԴՈՒԱԼ ուսուցմամբ ։        Մասնագետը  կարող է  աշխատել  որպես 
  • Կաթնային ուղղվածության ֆերմերային տնտեսություններում
     Ուսման տևողությունը հիմնական   ընդհանուր   կրթությամբ`                3  տարի:

6.Ջերմատնային տնտեսություն` որակավորումը՝ տեխնիկ ագրոնոմ :  Ուսումն  ավարտելուց  հետո  մասնագետը  կարող է  աշխատել  որպես

  • Ջերմատնային տնտեսություններում որպես ագրոնոմ մասնագետ

Ուսման տևողությունը,  հիմնական  ընդհանուր  կրթությամբ` 3  տարի: 

7Հաշվապահական  հաշվառում` որակավորումը՝ հաշվապահ:

Ուսումն  ավարտելուց  հետո  մասնագետը  կարող է  աշխատել  որպես 

  • հաշվապահ` առևտրային  և  ոչ առևտրային կազմակերպություններում,
  • գլխավոր  հաշվապահ` փոքր ու միջին  ձեռնարկություններում,
  • գլխավոր  հաշվապահի տեղակալ` կախված կազմակերպության  ֆինանսատնտեսական գործունեության   ծավալներից:

Ուսման տևողությունը միջնակարգ կրթությամբ`  2 տարի,  հիմնական  ընդհանուր  կրթությամբ`  3  տարի:

 8.Զբոսաշրջություն(ըստ  ճյուղերի), որակավորումը՝ մասնագետ  զբոսաշրջային  ծառայությունների  

Մասնագետը  կարող է  աշխատել  որպես 

  • զբոսաշրջային  փաթեթներ  մշակող,
  • զբոսաշրջային ծառայությունների իրացման  կազմակերպիչ,
  • զբոսաշրջային      ծառայությունների  սպասարկման  կազմակերպիչ։

         Ուսման տևողությունը միջնակարգ կրթությամբ`  2 տարի,  հիմնական  ընդհանուր  կրթությամբ`   3  տարի:

9․Մենեջմենթ`   որակավորումը `մենեջեր  /առևտրի/   մասնագետը  կարող է  աշխատել  որպես 

  • առևտրային բաժնի ղեկավար,
  • մենեջեր,
  • առևտրային բաժնի աշխատակազմի կառավարիչ,
  • առևտրի կազմակերպիչ:

Ուսման տևողությունը միջնակարգ կրթությամբ`  2 տարի,   հիմնական   ընդհանուր   կրթությամբ`   3  տարի: 

10.Փոխադրումների  կազմակերպում  և  կառավարում  տրանսպորտում.   որակավորումը`  տեխնիկ – կարգավար՝      տրանսպորտում         փոխադրումների  կազմակերպման  և  կառավարման

Մասնագետը  կարող է  աշխատել  որպես

  • կառավարիչ` տրանսպորտային    կազմակերպության,
  • տեխնիկ` ավտոտրանսպորտային փոխադրումների  կազմակերպման,
  • կարգավար`տրանսպորտային  կազմակերպության,
  • գործակալ`տրանսպորտային   կազմակերպության,
  • ծառայող` գրասենյակային:

Ուսման  տևողությունը  միջնակարգ  կրթությամբ`   2  տարի   6 ամիս, հիմնական  ընդհանուր  կրթությամբ`  3  տարի  6 ամիս:

11.Գյուղատնտեսական  մեքենաների  և սարքավորումների շահագործում,  նորոգում՝   որակավորումը`         տեխնիկ:                                         
Մասնագետը  կարող է  աշխատել  որպես․

տեխնիկ՝

  • գյուղատնտեսական  մեքենաներ և   սարքավորումներ  նորոգող,
  • գյուղատնտեսական մեքենաների և
  • սարքավորումների    տեխնիկական սպասարկող,
  • գյուղատնտեսական մեքենա-ների և սարքավորումների  շահագործող:

ԴՈՒԱԼ ուսուցման ծրագրում ներառված մասնագիտություններով սովորող ուսանողները երկրորդ կուրսից սկսած կարող են աշխատել համապատասխան կազմակերպություններում։

Արական սեռի ուսանողները մինչև ուսման  ավարտը ստանում են տարկետման իրավունք  ՀՀ զինված ուժերում  ծառայելուց։