Ֆուտբոլային հաղթանակներ

Ֆուտբոլի միջազգային օրվա՝ դեկտեմբերի 10-ի և <<Եվրոպական սպորտի շաբաթ>> համաեվրոպական միջոցառումների շրջանակներում քոլեջի ուսանողները թիմով մրցաշարին մասնակցելու և հաղթանակ ապահովելու կապակցությամբ տնօրինության կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով: Սիրելի ուսանողներ ձեզ նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ ենք մաղթում ….

Հանդիպում /կլոր-սեղան քննարկում/

Քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման կենտրոնի ինչպես նաև տնտեսագիտական ամբիոնի կողմից կազմակերպվեց հանդիպում /կլոր-սեղան քննարկում/ <<Պետության քաղաք ականությունը զբաղվածության ապահովման ուղղությամբ>> թեմայով:Հանդիպմանը հրավիրվել էր միասնական սոցիալական ծառայության գլխավոր մասնագետ` Գևորգ Դավթյանը:

Սեմինար քննարկում

Քոլեջում կազմակերպվեց սեմինար/քննարկում՝ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ>>-ին նվիրված, որի նպատակն էր թմրամոլության և դրա հասցրած վնասի մասին անչափահասների իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Սեմինար/քննարկումը կազմակերպվեց <<Գյուղ. մեք. և սարք.>> մասնագիտության 2-րդ կուրսի կողմից, դասախոս՝ Ա.Սարուխանյան: