📣ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
🔎ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
«Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ –ը հայտարարում է մրցույթ մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար
Թափուր տեղերի անվանումը՝
📌Մաթեմատիկա ( 1 դրույք)
📌Ինֆորմատիկա ( 1,5 դրույք)
📌Կենսաբանություն ( 1 դրույք)
📌Ֆիզիկա ( 0,5 դրույք)
📌Ռուսաց լեզու ( 0,5 դրույք)
📌Պատմություն ( 0,5 դրույք)
📌Հաշվապահական հաշվառման առարկաների ( 1 դրույք)
📌Ֆիզկուլտուրա ( 0,5 դրույք)
📌Տեխնիկական առարկաների /Գյուղատնտեսության մեքենայացում( 1 դրույք)
📌Փոխադրումների կազմակերպում և կառավարում ավտոտրանսպորտում/ ( 1 դրույք)
📌Զբոսաշրջություն ( 0,2 դրույք)
Մրցույթին կարող է մասնակցել այն անձը ով համապատասխանում է՝
1)հանրակրթական առարկաների դասավանդման դեպքում՝ <<Հանրակրթության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին
2)մասնագիտական առարկաների դեպքում՝ տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներին՝ տվյալ դեպքում ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում:Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:
Դասախոսի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը և աշխատանքային ծանրաբեռնվածությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է բանավոր հարցազրույցի միջոցով, յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 24.12.2020թ թիվ 48-Ն հրամանով հաստատված կարգի:
Մրցույթին մասնակցելու համար անձը քոլեջ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1.Դիմում (Ձև 1)
2.Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին հավաստող փաստաթուղթ՝ ((դիպլոմ) բնօրինակը և պատճենը)
2.1 Միջին մասնագիտական կրթության դեպքում՝ պարտադիր 4 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
3.Անձնագիր ( բնօրինակը և պատճենը)
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում)
5.Ինքնակենսագրություն (Ձև 4)
6.Մեկ լուսանկար (3×4)
7.Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ՝ բացառությամբ ՀՀ-ի համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների
8.ՀՀ-ի արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը)
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
⏰Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հունիսի 19-ից հուլիսի 02-ը ներառյալ, ամեն օր`ժամը 09:00 –ից 18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 07 -ին, ժամը՝ 14։00 -ին Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում:
Հասցեն՝ ք.Ստեփանավան, Երիտասարդական 47
Հեռ. 0256 2 22 80
Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով