Գործնական աշխատանք «Խումբ: Թիմային վարքագիծ»

Քոլեջի  «Կաթի և կաթնամթերքի   տեխնոլոգիա» մասնագիտության 2-րդ կուրսում /Կառավարում/ առարկայի աշխատանքի վրա հիմնված ուսուցման շրջանակներում անցկացվեց գործնական աշխատանք «Խումբ: Թիմային վարքագիծ » թեմաների շուրջ, որի նպատակն էր ուսանողների մոտ ձևավորել խմբային աշխատանքի և թիմային վարքագծի հմտություններ:

Մասնագիտական կարողությունների կատարելագործում

Քոլեջի առկա բաժնի «Անասնաբուժություն» և «Կաթի և կաթն. տեխնոլոգիա» մասնագիտությունների 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները կատարելագործելով իրենց մասնագիտական կարողությունները աշխատանքի վրա հիմնված ուսուցում են իրականացնում կաթի վերամշակման ձեռնարկու թյունում և անասնապահական ֆերմայում:

<<Թեկուզ ավեր, բայց միշտ կանգուն Անի>> խորագրով գիտական միջոցառում

Քոլեջի ուսանողությունը գրադարանավար՝ Վ.Մելիքսեթյանի գլխավորությամբ իրականացրեցին <<Թեկուզ ավեր, բայց միշտ կանգուն Անի>> խորագրով գիտական միջոցառման 2-րդ մասը, որն ուղեկցվեց ֆիլմի դիտումով ինչպես նաև միջոցառման շրջանակներում ուսանողների կողմից ընթերցվեցին սույն խորագիրը կրող ինքնուրույն աշխատանքներ և լավագույն աշխատանքները քոլեջի տնօրինության կողմից պարգևատրվեցին: Միջոցառումն ուներ ուսուցողական, գիտական, ճանաչողական նշանակություն: Շնորհակալությո ւն քոլեջի ուսանողադասախոսական անձնակազմին միջոցառմանն աջակցելու համար:

Մասնագիտական օր

<<Մասնագիտական օր>> թեմայի շրջանակներում Ստեփանավանի թիվ 2-րդ դպրոցի աշակերտները այցելեցին մեր կրթօջախ, որտեղ <<Տեխնիկական >> ամբիոնի վարիչ՝ Լ.Գրիգորյանի, դասախոսների և ուսանողների մասնակցությամբ ներկայացվեցին ամբիոնի հնարավորությունները ինչպես նաև այցի շրջանակներում <<Փոխ. կազմ. և կառ. տրանսպորտում>> և <<Գյուղ. մեք. և սարք.շահ.>> մասնագիտությունների ուսանողների կողմից կազմակերպվեց միջոցառում՝ <<Ապագայի մեքենաներ>> թեմայով, որի շրջանակներում ներկայացվեցին ապագայում շահագործելի մեքենաները և գյուղ. […]

Այցելություն <<Տարածքային միասնական սոցիալական ծառայություն>>

Կարիերայի կենտրոնի պատասխանատու՝ Կ.Ջիլավյանի և Ք.Մովսեսյանի ուղեկցությամբ քոլեջի <<Մենեջմենթ>> և <<Հաշվապահական հաշվառում>> մասնագիտությունների ավարտական կուրսերի ուսանողները այցելեցին <<Տարածքային միասնական սոցիալական ծառայություն>>, որտեղ ավագ մասնագետ Գ.Դավթյանը ներկայացրեց կենտրոնի գործառույթները, կենտրոն դիմելու կարգը՝ թափուր աշխատատեղերը համալրելու համար: Շնորհակալություն ՄՍԾ-ի ավագ մասնագետ՝ Գ.Դավթյանին և տնօրինությանը:

Այցելություն Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հրավերով Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի թվով 42 ուսանողներ <<Սպառողների ֆինանսական կրթության բարձրացում>> ծրագրի շրջանակներում այցելեցին հաշտարարի գրասենյակ, ինչպես նաև <<Էլիտ պլազա>> բիզնես կենտրոնում մասնակցեցին սեմինար դասընթացի, որտեղ ուսանողները ստացան գիտելիքներ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության մասին, որի շրջանակներում կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ ձեռք բերված գիտելիքների վերաբերյալ և հաղթող թիմը պարգևատրվեց հուշանվերներով: Այնուհետև […]

Գիտական միջոցառում

Քոլեջի ուսանողությունը գրադարանավար՝ Վ.Մելիքսեթյանի գլխավորությամբ իրականացրեցին գիտական միջոցառում՝ <<Թեկուզ ավեր, բայց միշտ կանգուն Անի>> խորագրով նվիրված Անի մայրաքաղաքին: Միջոցառումն ուներ ուսուցողական, գիտական, ճանաչողական նշանակություն: Շնորհակալություն քոլեջի ուսանողադասախոսական անձնակազմին միջոցառմանն աջակցելու համար

Դաս-միջոցառում- <<Վարակիչ հիվանդությունների ախտորոշման մեթոդները>> թեմայով

Զոոանասնաբուժական ամբիոնի <<Անասնաբուժություն>> մասն. 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ իրականացվեց դաս-միջոցառում հետևյալ թեմաներով. -վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառները, տարածման ուղիները, ախտորոշման մեթոդները մոդուլից թեման՝ վարակիչ հիվանդությունների ախտորոշման մեթոդները: Այս թեման լավագույնս ներկայացնելու համար պետք է ընդգրկել վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառները, տարածման ուղիները, ախտորոշման մեթոդները, /մանրէակենսաբանություն, ախտահանություն և վարակազերծում, կենդանիների ֆիքսում և տապալում, դեղապատրաստուկների ներմուծման եղանակները և մեթոդները:Լաբորատոր […]

Արդյունավետ համագործակցություն

Արդյունավետ համագործակցության շրջանակներում քոլեջի ուսանողները հերթական այցելությունն իրականացրեցին ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում, որտեղ ծանոթացան համալսարանում ուսուցանվող մասնագիտություններին, լաբորատորիաներին, շենքային պայմաններին, մասնաճյուղի բակի գործող ջերմատանը:Մասնակցեցին մի շարք ուսումնական գործընթացների:Համալսարանի աշխատակիցները մասնաճյուղի տնօրենի ժ/պ Մ.Գրիգորյանի գլխավորությամբ մեր ուսանողների նկատմամբ ցուցաբերեցին ջերմ ընդունելություն և սպառիչ պատասխաններ տվեցին ուսանողներին հուզող և հետաքրքրող հարցերին: Շնորհակալություն մասնաճյուղի տնօրինությանը և աշխատակազմին

Մասնագիտական օր

Քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի կենտրոնի կողմից <<Հաշվապահական հաշվառում>> մասնագիտության 2-րդ կուրսում կազմակերպվեց ոչ ֆորմալ դասընթաց՝ <<Աշխատանքի որոնում և կարիերայի հնարավորությունների ուսումնասիրում>> թեմայով: