Պանրագործության մրցույթում «ԵՄ-ն հանուն երիտասարդության , ՍԵՅ-ԵՍ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում

«ԵՄ-ն հանուն երիտասարդության , ՍԵՅ-ԵՍ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում Գավառի «Օազիս Ռեզորտ» համալիրում մայիսի 27-ին անցկացվեց մրցույթ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Անասնաբուժութուն» մասնագիտությունների գծով, որին մասնակցում էին Ստեփանավանի, Գավառի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջների ուսանողներ և ոչ ֆորմալ դասընթացների մասնակցած երիտասարդներ: Պանրագործության մրցույթի մասնակիցները հմտորեն կիրառելով իրենց գիտելիքներն ու կարողությունները, ցուցադրեցին բարձր արդյունք՝ […]

Բաց դաս ֆիզիկա առարկայից

Քոլեջի հանրակրթական առարկաների ամբիոնի դասախոս՝ Ա.Աղաջանյանի կողմից «Հաշվ. հաշվ. և մենեջմենթ» 9-ի բազա 1-ին կուրսում կազմակերպվեց ֆիզիկա առարկայից բաց դաս «Օպտիկա» բաժնի՝ երկրաչափական օպտիկա և ալիքային օպտիկա/ենթաբաժինների/ շրջանակներում:Բաց դասին հրավիրված էին նաև քոլեջի սկսնակ դասախոսներ և ամբիոնների վարիչներ

Մասնագիտական ստեղծագործական մրցույթ

Քոլեջի տնտեսագիտական ամբիոնի կողմից կազմակերպվեց ուսանողների մասնագիտական ստեղծագործական աշխատանքների մրցույթ, որի շրջանակներում շնորհակալագրով պարգևատրվեցին առկա բաժնի «Մենեջմենթ» մասն. 2-րդ կուրսի ուսանող՝ Ս.Պառավյանը և «Մենեջմենթ» մասն. 3-րդ կուրսի ուսանողուհի՝ Ա.Չոբանյանը, ինչպես նաև շնորհակալագրով պարգևատրվեց ուսանողների ս տեղծագործական աշխատանքների ղեկավարը:

Հեռակա բաժնի 2021 ուստարվա 1-ին կիսամյակի դասացուցակը

Հարգելի հեռակա բաժնի <<Անասնաբուժություն>> և <<Հաշվապահական հաշվառում>> մասնագիտությունների ուսանողներ, ձեզ ենք ներկայացնում՝ 2021 ուստարվա 1-ին կիսամյակի դասացուցակները ըստ մասնագիտությունների.

ՀՀ ԿԳՄՍՆ <<Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ>>ՊՈԱԿ-ը ինչպես նաև քոլեջի կառավարման և ուսանողական խորհուրդների անդամ ուսանողներ՝ Ն.Մաթևոսյանը, Է.Մկրտչյանը և Տ.Պապյանը արժանացան շնորհակալագրերի՝ ԲԻԶՆԵՍ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ հիմնադրամի կողմից Գերմանական <<ՄԿՈՒ-համագործակցություն>> ծրագրի շրջանակներում սերտ համագործակցության համար:

Ճանաչողական այց

Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի և ATP էկոլոգիական կենտրոնի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում քոլեջի դասախոսներ՝ Աստղիկ Մարջանյանի, Աղունիկ Նալբանդյանի և կրթության որակի պատասխանատու Տաթևիկ Չոբանյանի գլխավորությամբ 22.04.2021թ քոլեջի առկա բաժնի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» և «Գյուղատնտեսական մեքենաների և սարք. շահ. և նորոգում» մասնագիտությունների 2-րդ կուրսի ուսանողները հյուրընկալվեցին Մարգահովտում գտնվող /ATP/ բնապահպանական կազմակերպություն:Մասնակցեցին «Օրգանիկ գյուղատնտեսություն» թեմայով […]