Հաշվապահական հաշվառումը մասնագիտություն է կազմակերպությունների ֆինանսական և տնտեսական հաշվառումը վարելու վերաբերյալ: Այն առնչվում է տնտեսության տարբեր ճյուղերի, կազմակերպությունների ընթացիկ գործունեության հաշվառմանը, թույլ է տալիս եռամսյակային և տարեվերջյան տնտեսական գործունեության արդյունքների հիման վրա կազմել հաշվապահական, ֆինանսական հաշվետվություններ, որոշել շահույթի /վնասի/ առկայությունը, դրա հիման վրա կատարել համապատասխան վերլուծություններ և անել եզրակացություններ` ուղղված տվյալ կազմակերպության գործունեության տնտեսական արդյունավետության բարձրացմանը: Հաշվապահը կտիրապետի կազմակերպության ողջ տեղեկատվությանը, կունենա տեսական ու գործնական գիտելիքներ` աշխատանքը օպերատիվ կազմակերպելու նպատակով:

Հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ շրջանավարտը կարող է աշխատել`

  • Հաշվապահ՝ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում
  • Գլխավոր հաշվապահ՝ փոքր ու միջին ձեռնարկություններում
  • Գլխավոր հաշվապահի տեղակալ՝ կապված կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ծավալներից

Հաշվապահի պարտականություններն են`

  1. Կազմակերպության ֆինանսական գործառնությունների ամբողջական հաշվառումը` հաշվապահական հաշվառման ընդհանուր սկզբունքներին համապատասխան, գլխավոր հաշվապահի անմիջական ղեկավարությամբ
  2. Սկզբնական հաշվապահական փաստաթղթեր նախապատրաստելը
  3. Ֆինանսական հաշվետվություններ կազմելը
  4. Դրամական վճարումներին, մուտքերին և ֆինանսական այլ գործառնություններին վերաբերող փաստաթղթերրի ճշգրտության ստուգումը
  5. Լրացնել էլեկտրոնային հաշվետվության ձևերը
  6. Իրականացնել ֆինանսական ներքին վերահսկողություն` իր լիազորության շրջանակներում
  7. Ձևակերպել հաշվապահական հաշվառման թղթակցություններ, կազմել գրանցամատյաններ և օգտվել համակարգչային ծրագրերից