«Մենեջմենթ» մասնագիտությամբ մասնագետի պարտականություններն են`
- առևտրի բնագավառում գործունեություն կազմակերպելը, ծրագրելը և համակարգելը
- վաճառքի բաժնի աշխատակազմի աշխատանքային գրաֆիկի կազմելը
- իր բաժնում նոր աշխատակիցներ ընդունելու և հեռացնելու գործընթացներին մասնակցելը
- Առևտրի ծավալների կատարման ապահովելը ըստ ժամանակացույցի
- առևտրային գործունեությանընթացքում միջոցների արդյունավետ օգտագործման հսկելը
- իր բաժնի աշխատակիցների մասնագիտական հմտությունների ուսուցանումը, վերապատրաստումը
- առևտրային գործունեության արդյունքները վերլուծելը և գնահատելը, դրանց մասին վերադասներին զեկուցելը
- կազմակերպության այլ ստորաբաժանումների հետ համագործակցելը
- հաշվառում կազմակերպելը, առևտրային գործունեության հաշվետվություն կազմելը և ղեկավարությանը ժամանակին ներկայացնելը
- Հաճախորդներին արագ և պատշաճ մակարդակով սպասարկումը ապահովելը
- գնացուցակ, գնային ճկուն համակարգ, զեղչեր և խրախուսման այլ միջոցներ, վաճառքի մեթոդներ սահմանելը
- Վաճառքի կանխատեսումներ կատարելը
- գործունեության հետկապված ռիսկերի գնահատելը և առավել ռիսկային գործարքները ղեկավարության հետ համաձայնեցնելը
- մատակարարող, պատվիրատու և այլ կազմակերպությունների հետ բանակցություններ վարելը, կազմակերպության կողմից ընդունելի պայմաններով համագործակցելը
- Որոշումների համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքելը և մշակելը
- Վերահսկողության արդյունավետ համակարգի մշակելը և կիրառելը:


Միջին մասնագիտական կրթության «Մենեջմենթ» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները`
- առևտրային բաժնի ղեկավար, մենեջեր
- առևտրային բաժնի աշխատակազմի կառավարիչ, մենեջեր
- առևտրի խթանման կազմակերպիչ, մենեջեր
- առևտրի կազմակերպիչ, մենեջեր