Միջին մասնագիտական կրթության «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները
- կաթի և կաթնամթերքների արտադրության վարպետ
- կաթի և կաթնամթերքների արտադրության ինժեներ—տեխնոլոգի օգնական
- կաթի ընդունման և վերամշակման տեխնիկ-տեխնոլոգ
- պանրի արտադրության տեխնիկ-տեխնոլոգ
- Կաթնաթթվային մթերքների արտադրության տեխնիկ-տեխնոլոգ
- Կարագի արտադրության տեխնիկ-տեխնոլոգ
- Կաթնային պահածոների արտադրության տեխնիկ-տեխնոլոգ
- Պաղպաղակի արտադրության տեխնիկ-տեխնոլոգ
«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությամբ մասնագետի պարտականություններն են`
- ապահովում է արտադրական գործընթացների կազմակերպման հաջորդականությունը սահմանված ժամկետներում և պահանջներին համապատասխան, ըստ անհրաժեշտության` կատարում է տեխնոլոգիականգործընթացիհետ կապված անմիջական ղեկավարի լրացուցիչ
- Կատարում է արտադրության տեխնոլոգիական ռեժիմների պահպանման, ստանդարտների և ընթացակարգերի ապահովման աշխատանքները
- պատրաստում է կաթնային խառնուրդներ` ըստ բաղադրատոմսի և հրահանգի
- կազմակերպում է կաթնամթերքների տարրայավորման կամ փաթեթավորման և վերջնական ստացման գործընթացը
- կազմակերպում է արտադրական տեղամասերում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման և ապահովման գործընթացները
- մասնակցում է արտադրական գրաֆիկների մշակման և հաստատման գործընթացներին
- լրացնում է անհրաժեշտ փաստաթղթեր ընդունված ձևաչափով, տրամադրում է լաբորատոր փորձանմուշները, կազմում է անհրաժեշտ պահանջագրեր, մասնակցում է հումքի և օժանդակ նյութերի որակական ցուցանիշների գնահատմանը
- հետևում է իրեն կցված աշխատակիցների կարգապահության պահպանմանը, աշխատանքային վիճակում է պահում իրեն կցված գույքը
- Ապահովում է հումքի և օժանդակ նյութերի տեղափոխման, պահպանման և նպատակային օգտագործման կանոնները
- ապահովում է սարքավորումների, հոսքագծերի կանոնավոր գործունեությունը