Այց պաղպաղակի արտադրության գործարան

Սույն թվականի սեպտեմբերի 22-ին, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը կազմակերպեց այց պաղպաղակի արտադրության գործարան Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողների համար: Ուսանողները ներկա գտնվեցին «Մառնիկ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող Finny պաղպաղակի ստեղծման գործընթացին, ինչպես նաև մասնագետի հետ պատրաստեցին պաղպաղակ: Այնուհետև ուսանողների համար կազմակերպվեց փորձի փոխանակում Երևանի զբոսաշրջության, սպասարկման […]

<<Մեղվապահություն և մեղվաբուծություն>> թեմայով միջոցառում

<<Բիզնես և կրթություն գործընկերություն>> հիմնադրամ <<ՄԿՈՒ-համագործակցություն Հարավային Կովկասում>> ծրագիր Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն/CARD/ հիմնադրամի կողմից Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում<<Մեղվապահություն և մեղվաբուծություն>> մոդուլի շրջանակներում իրականացվեց միջոցառում քոլեջի ուսանողների և աշխատակիցների համար : Քոլեջի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում կազմակերպիչներին ուսուց ողական և բովանդակալից միջոցառման համար:

Գործնական պարապմունք

Ստեփանավանի պետական գյուղատնտեսաան քոլեջում <<Անասնաբուժություն>> մասնագիտության 3-րդ կուրսում իրականացվեց <<Լաբորատոր ախտորոշման նպատակով համապատասխան նմուշների հավաքում>> մոդուլից գործնական պարապմունք, թեման՝ հա տուկ վտանգավոր հիվանդությունների ախտանմուշների հետ աշխատելիս անվտանգության կանոնների պահպանում:

Գործնական կարողությունները զարգացնում

Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի <<Հաշվապահական հաշվառում>> մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Մանուկյանը #Miassine հիմնադրամի կողմից #Մրցունակաշկերտհասանելիաշխատանք ծրագրի շրջանակներում համաձայն եռակողմ պայմանագրի իր գործնական կարողությունները զարգացնում և հմտացնում է <<ԷԿԼՕՖ ՈՒՎԿ>> ՍՊԸ-ում: