«Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողական խորհուրդը ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման և նրա ընկերային շահերը ներկայացնող մարմին է: Այն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է: ՈՒԽ-ն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, բարոյական և հոգևոր զարգացմանը: Համագործակցում է կուրս ղեկների հետ՝ կուրսղեկի աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար: Արձագանքում և ընթացք է տալիս ուսանողների կոլեկտիվ և անհատական առաջարկներին:

Առաջարկություններ է ներկայացնումքոլեջի տնօրինությանը՝

  • քոլեջի ներքին կարգապահական կանոնների,
  • ուսանողների հանգստի և ժամանցի կազմակերպման,
  • սովորողների գիտելիքների յուրացման որակի վերաբերյալ:

ՈՒԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպվում են համաքոլեջային էքսկուրսիաներ, սպորտային, գրական-գեղարվեստական միջոցառումներ, Բրեյն-Ռինգ ձևաչափի ինտելեկտուալ խաղեր:

ՈՒԽ-ի նախագահն առաջադրվում է ուսանողական խորհրդի կողից և հաստատվում է քոլեջի տնօրինական խորհրդի կողմից:

ՈՒԽ-ն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ գործող օրենսդրության և ՈՒԽ-ի կանոնադրությանը համապատասխան: