Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի գրադարանը ստեղծվել է քոլեջի հիմնադրմանը զուգընթաց: Գրադարանի ֆոնդի հիմնական աղբյուրը գնումներն են, նվիրատվությունը և բաժանորդագրությունը:

Ֆոնդում պահպանվող գրականության մեծ մասը՝ շուրջ 9500 միավոր, ուսումնական ձեռնարկներ են, դասագրքեր: Գրադարանում կա նաև գեղարվեստական գրականություն, բառարաններ:

Սպասարկման բաժինը կատարում է ընթերցողների գրանցում, իրականացնում է գրադարանային սպասարկումը:

Քոլեջի գրադարանին կից ունենք նաև ընթերցասրահ՝ համապատասխան կահավերումներով: