Ուսանողների պրակտիկան անցկացվում է տարածաշրջանի ձեռնարկություններում, կազմակերպություններում, արտադրություններում, բիզնես կենտրոններում, բանկերում, գրասենյակներում: Ամեն տարի կնքվում են նոր պայմանագրեր, համաձայնագրեր գործընկերների հետ լաբորատոր և գործնական աշխատանքների, ինչպես նաև ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպման նպատակով:

Քոլեջում ներդրված նոր «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպման նպատակով քոլեջը համագործակցում է «Վիլիչ» ՍՊԸ-ի, «Սեդրակ և Տիգրան» ՍՊԸ-ի, «Տաշիր կաթ» ՍՊԸ-ի, «Դուստր Մելանյա» ՍՊԸ-ի, Ա/Ձ Աշոտ Սուքիասյանի, Ա/Ձ Շալիկո Սողոյանի, Ա/Ձ Արմեն Սուքիասյանի հետ:

Քոլեջը ծառայությունների մատակարարման պայմանագրեր է կնքելբազմաթիվ այլ կազմակերպությունների հետ:

Քանի որ քոլեջում իրականացվում է կարողություններին միտված ուսուցում, կարևորելով այն հանգամանքը, որ գնահատումն իրականացվում է կատարողական հմտությունների հիման վրա, քոլեջը համագործակցում է նաև ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի հետ, որը հնարավորություն է ընձեռում քոլեջի ուսանողությանը օգտվելու համապատասխան մասնագիտական լաբորատորիաներից:

Ուսանողները մասնակցում են բազմաթիվ միջազգային ծրագրերի շրջանակներում կազմակերպվող դասընթացներին:

Բնապահպանության թեմայով պարբերաբար այցելում են ATP բնապահպանական ուսումնական կենտրոն, որտեղ մասնակցում են Էկոդասերի:

Ուսանողների արտադրական  պրակտիկաները կազմակերպվում  են

«Լեջանի կաթ արտադրողների ասոցիացիա» սպառողական կոոպերատիվում

«Լեջանի կաթ արտադրողների ասոցիացիա» սպառողական կոոպերատիվում:

Ուսանողները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ուսումնաարտադրական պրակտիկաների ժամանակ

Քոլեջում հաճախ կազմակերպվում են բաց դասեր, սեմինարներ, զեկույցներ գործատուների կողմից, որը ուսանողների մոտ էլ ավելի է մեծացնում հետաքրքրությունը դեպի նախընտրած գյուղատնտեսական մասնագիտությունները:

Դասախոսությունները հնարավորություն են ընձեռում ուսանողներին վերհանել գյուղատնտեսության արդի խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Պրակտիկայի ընթացքում իրենց լավագույնս դրսևորած ուսանողներին առաջարկվում է աշխատանք այն հաստատոուններում, որտեղ անցկացվել է պրակտիկան:

Քոլեջի դասախոսները պարբերաբար մասնակցում են ՄԿՈՒԶԱԿ-ի, GIZ-ի, GTZ-ի, ՕԳԱՆ-ի և այլ վերապատրաստման դասընթացներին: