«Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարիր անվ. Պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի  զոոանասնաբուժական ամբիոն

Ստեփանավանի գյուղ.պետ. քոլեջի զոոանասնաբուժական ամբիոնում դասավանդում են մասնագիտական բարձր գիտելիքներ և տարիների փորձ ունեցող դասախոսներ:

Ամբիոնի վարիչն է Ա.Պապյանը: Ամբիոնի դասախոսներն են` Ս.Օրդոյանը, Վ.Մելիքսեթյանը, Ա.Ջաղինյանը, Ա. Մանուկյանը, Ա.Խաչատրյանը, Ռ.Պողոսյանը, Ա. Մարջանյանը:

Դասավանդվող մասնագիտությունը անասնաբուժությունն է, իսկ 2017 թ.-ից էլ «Կաթի և կաթնամթերքներիտեխնոլոգիա» մասնագիտությունը:

Ա.Ջաղինյանը, Ռ.Պողոսյանը ամբիոնում աշխատում են համատեղության կարգով,  և իրենց ուսումնական և արտադրական պրակտիկաները անց են կացնում համապատասխան կազմակերպություններում:

Տարեցտարի ամբիոնը համալրվում է նոր մասնագիտական, տեղեկատվական փաստաթղթերով, գրականությամբ, դիդակտիկայով:

Ամբիոնի դասախոսական կազմը հաճախ է մասնակցում մասնագիտական մեթոդական վերապատրաստումներին, նորացնում են ծրագրերն ուուսանողի հետ աշխատելու մեթոդները: Քոլեջի աշխատակազմը միշտ ջերմորեն պատրաստ է օգնել և ուղղորդել ուսանողներին: Բարեփոխումների արդյունքում վերագնահատվել են դասախոս-ուսանող հարաբերությունները: Ամբիոնի ուսումնադաստիարակչական աշխատանքները մշտապես վերանայվում են, դառնում կրթության արդի պահանջներին համահունչ:

Զոոանասնաբուժության ամբիոնի անասնաբուժություն մասնագիտության շրջանավարտներն իրենց ուսումը շարունակում են պետական ԲՈՒՀ-երի երկրորդ կուրսում: Ուսանողները իրենց մասնագիտական պրակտիկաները անց են կացնում տարբեր անասնապահական ձեռնարկություններում, դեղատներում, անասնաբուժական լաբորատորիաներում ագրարային համալսարանի փորձաքննության լաբորատորիաներում:

Ամբիոնի աշխատանքային գործունեությունը բազմաբնույթ է, հագեցած, նորացվող ու թարմացվող ծրագրերով, մտահաղացումներով:

Մոդուլային կրթական ծրագրերը մեծ հնարավորություն են բացել համադրելու դասավանդման ավանդական և ամենատարբեր ինտերակտիվ մեթոդներով՝ ուսուցումը դարձնելով բազմաշերտ ու հետաքրքրական: Բացի ուսումնական ծրագրերի հաստատումից, կազմակերպվում են գործարար խաղեր մասնագիտական տարբեր թեմաներով, ինչպես լսարանային, այնպես էլ արտալսարանային միջոցառումներ, որոնք միտված են ուսանողների համակողմանի զարգացմանը: Փոխադարձ հարգանքի, փոխընբռման և սիրո վրա հիմնված միջանձնային հարաբերությունները, ինչը պայմանավորված է տնօրինության աշխատանքային գործընթացի ճիշտ կարգավորմամբ, հաճելի է դարձնում յուրաքանչյուր աշխատանքային օրը:

Ամբիոնը շարունակում է նույն չափանիշներով ու նույն տրամադրությամբ իրականցնել թե՛ ուսանողական, թե՛ հասարակական դաստիարակչական ծրագրերը՝ այսուհետև ևս կյանքի կոչելով կրթության ոլորտում կարևոր և ուսանողների մարմնակերտմանը, մտակերտմանը և հոգեկերտմանը միտված բազմաթիվ ծրագրեր, որի հավաստումն է ամբիոնի վարիչի աշխատանքի լավագույն կազմակերպչական ջիղը, ինչի շնորհիվ արժանացել է պատվոգրի կրթության նախարարի կողմից, իսկ ամբիոնի մի շարք դասախոսներ էլ խրախուսվել և պարգևատրվել են շնորհակալագրերով և պատվոգրերով ղեկավարության կողմից:

2017-2018 ուստարվանից ամբիոնում կազմակերպվում են նոր ներդրված «Կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիա» մասնագիտության ուսուցման ծրագրերի կազմումը: