«Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարիր անվ. Պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակրթական առարկաների ամբիոն

Ամբիոնն սկզբում կոչվում էր հումանիտար առարկաների: Բայց քանի որ ամբիոնի հումանիտար առարկաներից բացի կան նաև բնագիտական առարկաներ, ամբիոնը վերանվանվեց հանրակրթական առարկաների ամբիոն:

Ամբիոնի դասավանդվող առարկաներն են. հայոց լեզու, հայ գրականույուն, հայոց պատմություն, հասարակագիտություն, օտար լեզու /անգլերեն/, ռուսաց լեզու, հանրահաշիվ և մաթեմատիկականան ալիզի տարրեր, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, ինֆորմատիկա և ՏՀՏ, ֆիզկուլտուրա, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն:

Քոլեջում դասավանդում են մասնագիտական բարձր գիտելիքներ և տարիների հմուտ փորձ ունեցող մանկավարժներ:

Հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչն է Կարինե Գրիգորյանը /հայոց լեզու և գրականություն/:

Ամբիոնի դասախոսներն են՝

  • Կամո Ջիլավյան /պատմության ուսուցիչ, կարիերայի կենտրոնի պատասխանատու/,
  • Թամարա Ոսկանյան /իրավագետ, դաստ. աշխ. գծով փոխտնօրեն/,
  • Եսթերա Հարությունյան /ռուսաց լեզու/,
  • Համլետ Բաղոյան/ մաթեմատիկա, քաղաքացիական պաշտպանության պետ, դասախոս — ՆԶՊ և անվտկենս./,
  • Հասմիկ Մաճկալյան /մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ուսուցիչ/,
  • Շուշան Ղուկասյան /կենսաբան/,
  • Հասմիկ Մանասյան /բանասեր, հոգեբան, օտարլեզու, անգլերեն/,
  • Նարինե Աղաջանյան /մաթեմատիկա,ֆիզիկա/,
  • Աննա Չոբանյան /հայոցլեզու և գրականություն/,
  • Աստղիկ Մարջանյան /կենսաբանություն/,
  • Գոռ Հովսեփյան /ֆիզկուլտուրա/:

Դասավանդվող մասնագիտություններն են՝

  • Անասնաբուժություն
  • Մենեջմենթ
  • Հաշվապահականհաշվառում
  • Փոխադրումներիկազմակերպում և կառավարումտրանսպորտում
  • Կաթի և կաթնամթերքիտեխնոլոգիա

Ամբիոնի ենթակայության տակ գտնվող լաբորատորիաները և կաբինետները տարեցտարի համալրվում են նոր սարքավորումներով: Ամբիոնի դասախոսական կազմը, հաճախ մասնակցելով մասնագիտական-մեթոդական վերապատրաստումների, թարմացնում է ծրագրերն ու ուսանողի հետ աշխատելու մեթոդները: Բարեփոխումների արդյունքում վերագնահատվել են դասախոս-ուսանող փոխհարաբերությունները: Ամբիոնի ուսումնադաստիարակչական աշխատանքները համահունչ են արդի պահանջներին:

Ամբիոնի կազմից մեկընդմեջ կազմակերպվում են դասալսումներ, որոնց արդյունքները քննարկվում են ամբիոնի նիստում, խորհուրդներ են տրվում ուսուցիչներին, ցույց է տրվում մեթոդական օգնություն:

Քոլեջն ավարտած լավագույն ուսանողները իրենց ուսումը կարող են շարունակել ՀՀ պետական բուհերի հեռակաբաժնի համապատասխան մասնագիտության 2-րդ կուրսում: