Արա Անաստասի Չոբանյան
Ծնվել է 04.06.1969 թվականին Ստեփանավանի շրջանի Ագարակ գյուղում:
1986թ. գերազանցությամբ ավարտել է Ագարակի միջնակարգ դպրոցը:
1986թ. ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ՝ «Հաշվապահական հաշվառում, ստուգում և տ/գ վերլուծություն» մասնագիտությամբ։
1987-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1993թ․ գերազանցության դիպլոմով ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը և ստացել «Տնտեսագետ-հաշվապահական հաշվառման և ֆինանսների գծով» որակավորում։
1993թ․ օգոստոսի 16-ից աշխատանքի է անցել Ստեփանավանի պետական տնտեսություն տեխնիկումում (ներկայիս քոլեջում) որպես տնտեսագիտական առարկաների դասատու և տնտեսագետ։
1993-2006թթ․ զբաղեցրել է տարբեր պաշտոններ նույն հաստատությունում։
2006-2012թթ․ զբաղեցրել է նույն քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնը։
2016թ-ից համատեղությամբ աշխատել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ որպես դասախոս։
2017թ դեկտեմբերի 10-ից համատեղությամբ աշխատել է Լոռի Բերդ խոշորացված համայնքում՝որպես գլխավոր մասնագետ։
2020թ․ հունիսի 24-ից զբաղեցրել է «Ստեփանավանի պրոֆեսոր Ա․ Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնը։
2020թ․ հուլիսի 2-ին նույն քոլեջում նշանակվել է տնօրեն /պարտականություններ կատարող/։
2020թ․ դեկտեմբերի 21-ից մրցութային կարգով ընտրվել է քոլեջի տնօրեն և ԿԳՄՍՆ 21․12․2020թ․ N Ն/16/6277-2020 հրամանով նշանակվել է «Ստեփանավանի պրոֆեսոր Ա․ Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն։