«Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարիր անվ. Պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի տեխնիկական առարկաների ամբիոն

Տեխնիկական առարկաների ամբիոնը հիմնվել է 1994թ-ին:

Ամբիոնի դասախոսներն են՝ Գրիգորյան Լիանա /ամբիոնի վարիչ/, Արմինե Այվազյան, Համլետ Բաղոյան, Արա Չոբանյան: Բոլոր դասախոսները բազմափորձ և վաստակաշատ են, դրա հետ մեկտեղ մասնակցել են վերապատրաստումներին: Ամբիոնի աշխատանքային գործունեությունը բազմաբնույթ է, հագեցված նորացվող և թարմացվող ծրագրերով և մտահաղացումներով:

Մոդուլային ուսուցմամբ կրթական ծրագրերը վերանայվում և ենթարկվում են փոփոխությունների: Ծրագրերում կատարվում են փոփոխություններ տեսական և գործնական ժամերի միջև, առավելություն տալով գործնական ժամերին, ուսանողների մոտ կարողությունների զարգացման միտումով:

Դասախոսները վերապատրաստման դասընթացներ են անցել ՀՀ ԿԳՆ ՄԿՈՒԶԱԿ-ի գերմանական GTZ, TASIS ծրագրերով: Իրականացված բարեփոխումների շնորհիվ բարելավվել են դասախոս-ուսանող հարաբերությունները: Ամբիոնի ենթակայության տակ գտնվող կաբինետները համալրվել են նոր սարքավորումներով:

Մեր ամբիոնի ուսանողները արտադրական պրակտիկաները անց են կացնում ք.Տաշիրի «Դիանա-Էդիտ» ՍՊԸ-ում, որտեղ տնօրինում է մեր ամբիոնի նախկին շրջանավարտ՝ Էդվարդ Սողոյանը: Մեր շրջանավարտների մեծ մասը ապահովված է աշխատանքով:

Քոլեջը բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները ուսումը կարող են շարունակել ՀՀ պետական բուհերի հեռակա բաժնի համապատասխան մասնագիտության 2-րդ կուրսում: