Որակի ներքին ապահովման համակարգի ներդրումը «Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ում

Կառավարել և վերահսկել աշխատանքային կամ ուսումնառության գործընթացներ՝ անկանխատեսելի ու փոփոխունակ միջավայրում, ստանձնել սեփական ու այլ անձանց գործողություններին հետևելու և դրանք բարելավելու պատասխանատվություն:

Բացահայտել սեփական կրթական պահանջմունքները և ընդունել որոշում հետագա ուսումնառության վերաբերյալ:

Պահպանել հասարակական համակեցության կանոնները, կենսական տարբեր իրավիճակներում դրսևորել քաղաքացիական գիտակցությամբ վարքագիծ, ինչպես նաև իրականացնել որոշակի վերահսկողություն թիմում այդ կանոնների պահպանման նկատմամբ:

Քոլեջի առաքելությունն է քոլեջից բացահայտել խոստումնալից ուսանողների և կրթել նրանց մտավոր,բարոյական, քաղաքացիական և ստեղծագործական կարողությունները: Այդ կրթության նպատակն է հարուստ ժառանգությամբ քաղաքացիների ձևավորում, ովքեր պատրաստ կլինեն ղեկավարել և ծառայել մարդկային գործունեության բոլոր ոլորտներում: