«Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարիր անվ. Պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնտեսագիտական առարկաների ամբիոն
Տնտեսագիտական առարկաների ամբիոնը իր գործունեության ընթացքում ներառել է «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Ապրանքագիտություն», «Ֆինանսներ և բանկային գործ» և «Փոխ. կազմ և կառավարում տրանսպորտում» մասնագիտությունները, իսկ ներկայումս ընդգրկված է «Մենեջմենթ» և «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունների ուսուցումը:
Տնտեսագիտական ամբիոնում դասավանդում են տնտեսագիտական ու մանկավարժական երակարամյա աշխատանքային փորձունեցող ինչպես նաև երիտասարդ մասնագետներ:
Ամբիոնի վարիչն է Կարեն Ղուկասյանը:
Ամբիոնի դասախոսներն են՝ Վալերիկ Տոնոյանը, Արա Չոբանյանը, Տաթևիկ Չոբանյանը, Արեգնազ Մանուկյանը, Քրիստինե Մովսեսյանը:
Տնտեսագիտական ամբիոնի դասախոսները վերապատրաստման դասընթացներ են անցել ՀՀ ԿԳՆ ՄԿՈՒԶԱԿ, Եվրամիության «Tasis», գերմանական GTZ, ավստրիական օրգանիկ սննդամթերքի արտադրության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:
Ամբիոնում ներդրվել է մոդուլային ուսուցումը: Ուսումնական գործընթացում լայնորեն օգտագործվում են համացանցի հնարավորությունները, տնտեսագիտության ասպարեզում ՀՀ կառավարության ընդունած որոշումները, հարկային ու մաքսային օրենսդրության մեջ կատաված փոփոխությունները և տնտեսագիտության արդի նվաճումները: Ամբիոնի գործունեությունը բազմաբնույթ է ,հագեցած նորագույն ծրագրերով և մտահաղացումներով: Իրականացված բարեփոխումների շնորհիվ բարելավվել են դասախոս-ուսանող հարաբերությունները: Ուսանողների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ, ծանոթացնում տարածաշրջանի լավագույն ֆերմերային տնտեսությունների փորձին, արձագանքում ուսանողների բարձրացրած հարցերին ու առաջարկություններին:
Նշված մասնագիտությամբ շրջանավարտներին տրվում է «Մենեջերի» և «Հաշվապահի» որակավորում, որը մեծ պահանջարկ ունի տարածաշրջանում և հանրապետությունում: Քոլեջը բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները ուսումը կարող են շարունակել ՀՀ պետական բուհերի հեռակա բաժնի համապատասխան մասնագիտության 2-րդ կուրսում: