Սեմինար քննարկում

Քոլեջում կազմակերպվեց սեմինար/քննարկում՝ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ>>-ին նվիրված, որի նպատակն էր թմրամոլության և դրա հասցրած վնասի մասին անչափահասների իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Սեմինար/քննարկումը կազմակերպվեց <<Գյուղ. մեք. և սարք.>> մասնագիտության 2-րդ կուրսի կողմից, դասախոս՝ Ա.Սարուխանյան:

Մրցունակաշկերտհասանելիաշխատանք ծրագրի շրջանակներում

Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի <<Կաթի և կաթն. տեխնոլոգիա>> մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Գառնիկ Հունանյանը #Miassine հիմնադրամի կողմից #Մրցունակաշկերտհասանելիաշխատանք ծրագրի շրջանակներում համաձայն եռակողմ պայմանագրի իր գործնական կարողությունները զարգացնում և հմտացնում է <<Լոռվա Կաթ>> ՍՊԸ-ում:

«Մրցունակ աշկերտ՝ հասանելի աշխատանք» խորագրով աշխատաժողով

«Մրցունակ աշկերտ՝ հասանելի աշխատանք» խորագրով աշխատաժողովին ներկա գտնվեցին շվեյցարական ԳԱՆ գլոբալ և Աշխատանքի Միջազգային կազմակերպության մեր գործընկերները, Հայաստանի ՓՄՁ-ներ ներկայացնող կառույցներ, գործատուներ, ՄԿՈՒ հաստատություններ, ազգային փորձագետներ և ոլորտի այլ ներկայացուցիչ-խոսնակներ․․․ Ակտիվ քննարկվեցին այն հարցերը, որոնք խոչընդոտում են գործատուներին առավել շահագրգռված լինելու աշկերտության խրախուսման հարցում։