Սույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ծնողների միության 2021-2022 ուստարվա ամփոփիչ նիստը, որի ընթացքում քննարկվեցին և վերլուծվեցին 1-ին կիսամյակում կատարված աշխատաքները, ինչպես նաև պլանավորվեց 2-րդ կիսամյակում նախատեսված աշխատանքները: Քոլեջը կարևորում է ծնողների միության անդամների , որպես արտաքին շահակիցների գործունեությունը: Ծնողմիության անդամների առաջարկները, կարծիքները քոլեջի կողմից կարևորվում են և հաշվի կառնվեն ռազմավարական ծրագրերի մշակման համար:

Տարեվերջյան մրցանակաբաշխություն նախագահական նստավայրում

Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը համագործակցելով /Miassine/#Միասինհիմնադրամ հիմնադրամի հետ՝ #մրցունակաշկերտհասանելիաշխատանքծրագրի շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 14-ին մասնակցեցինք նախագահական նստավայրում տարեվերջյան մրցանակաբաշխությանը, որի ընթացքում մրցանակների և հավաստագրերի արժանացան նաև ծրագրում ակտիվ մասնակցություն ցուցաբերած քոլեջի դասախոսները, ուսանող աշկերտները և գործատու վարպետները: Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը՝ հանձինս տնօրինության և ուսանողության հատուկ շնորհակալություն է հայտնում Miassine հիմնադրամի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության կազմակերպիչներին, […]