Միջոցառում 7 դեկտեմբեր 1988
Միջոցառում` նվիրված 1988թ. դեկտեմբերի 07-ին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի 33-ամյակին: <<Անասնաբուժություն>> մասն. 2-րդ կուրս Կուրսղեկ` Ա.Խաչատրյան
Միջոցառում` նվիրված 1988թ. դեկտեմբերի 07-ին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի 33-ամյակին: <<Անասնաբուժություն>> մասն. 2-րդ կուրս Կուրսղեկ` Ա.Խաչատրյան
Քոլեջում կազմակերպվեց սեմինար/քննարկում՝ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ>>-ին նվիրված, որի նպատակն էր թմրամոլության և դրա հասցրած վնասի մասին անչափահասների իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Սեմինար/քննարկումը կազմակերպվեց <<Գյուղ. մեք. և սարք.>> մասնագիտության 2-րդ կուրսի կողմից, դասախոս՝ Ա.Սարուխանյան:
Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի <<Կաթի և կաթն. տեխնոլոգիա>> մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Գառնիկ Հունանյանը #Miassine հիմնադրամի կողմից #Մրցունակաշկերտհասանելիաշխատանք ծրագրի շրջանակներում համաձայն եռակողմ պայմանագրի իր գործնական կարողությունները զարգացնում և հմտացնում է <<Լոռվա Կաթ>> ՍՊԸ-ում:
«Մրցունակ աշկերտ՝ հասանելի աշխատանք» խորագրով աշխատաժողովին ներկա գտնվեցին շվեյցարական ԳԱՆ գլոբալ և Աշխատանքի Միջազգային կազմակերպության մեր գործընկերները, Հայաստանի ՓՄՁ-ներ ներկայացնող կառույցներ, գործատուներ, ՄԿՈՒ հաստատություններ, ազգային փորձագետներ և ոլորտի այլ ներկայացուցիչ-խոսնակներ․․․ Ակտիվ քննարկվեցին այն հարցերը, որոնք խոչընդոտում են գործատուներին առավել շահագրգռված լինելու աշկերտության խրախուսման հարցում։
Գործնական պարապմունք <<Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա>> մասն. 3-րդ կուրսում:<< Թթու կաթնամթերքի արտադրության կազմակերպում>>մոդուլի շրջանակներում ուսանողները պատրաստեցին մածուն:
Սույն թվականի սեպտեմբերի 22-ին, «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը կազմակերպեց այց պաղպաղակի արտադրության գործարան Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողների համար: Ուսանողները ներկա գտնվեցին «Մառնիկ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող Finny պաղպաղակի ստեղծման գործընթացին, ինչպես նաև մասնագետի հետ պատրաստեցին պաղպաղակ: Այնուհետև ուսանողների համար կազմակերպվեց փորձի փոխանակում Երևանի զբոսաշրջության, սպասարկման […]
<<Բիզնես և կրթություն գործընկերություն>> հիմնադրամ <<ՄԿՈՒ-համագործակցություն Հարավային Կովկասում>> ծրագիր Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն/CARD/ հիմնադրամի կողմից Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում<<Մեղվապահություն և մեղվաբուծություն>> մոդուլի շրջանակներում իրականացվեց միջոցառում քոլեջի ուսանողների և աշխատակիցների համար : Քոլեջի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում կազմակերպիչներին ուսուց ողական և բովանդակալից միջոցառման համար:
Ստեփանավանի պետական գյուղատնտեսաան քոլեջում <<Անասնաբուժություն>> մասնագիտության 3-րդ կուրսում իրականացվեց <<Լաբորատոր ախտորոշման նպատակով համապատասխան նմուշների հավաքում>> մոդուլից գործնական պարապմունք, թեման՝ հա տուկ վտանգավոր հիվանդությունների ախտանմուշների հետ աշխատելիս անվտանգության կանոնների պահպանում: