Արդյունավետ համագործակցություն

Արդյունավետ համագործակցության շրջանակներում քոլեջի ուսանողները հերթական այցելությունն իրականացրեցին ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում, որտեղ ծանոթացան համալսարանում ուսուցանվող մասնագիտություններին, լաբորատորիաներին, շենքային պայմաններին, մասնաճյուղի բակի գործող ջերմատանը:Մասնակցեցին մի շարք ուսումնական գործընթացների:Համալսարանի աշխատակիցները մասնաճյուղի տնօրենի ժ/պ Մ.Գրիգորյանի գլխավորությամբ մեր ուսանողների նկատմամբ ցուցաբերեցին ջերմ ընդունելություն և սպառիչ պատասխաններ տվեցին ուսանողներին հուզող և հետաքրքրող հարցերին: Շնորհակալություն մասնաճյուղի տնօրինությանը և աշխատակազմին

Մասնագիտական օր

Քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի կենտրոնի կողմից <<Հաշվապահական հաշվառում>> մասնագիտության 2-րդ կուրսում կազմակերպվեց ոչ ֆորմալ դասընթաց՝ <<Աշխատանքի որոնում և կարիերայի հնարավորությունների ուսումնասիրում>> թեմայով:

Մասնագիտական օր

<<Մասնագիտական օր>> թեմայի շրջանակներում Ստեփանավանի թիվ 1 դպրոցի աշակերտները այցելեցին մեր կրթօջախ, որտեղ <<Տնտեսագիտական >> ամբիոնի վարիչի, դասախոսների կողմից ներկայացվեցին ամբիոնի հնարավորությունները, <<Հաշվ. հաշվառում.>> մասն. 2-րդ կուրսի ուսանողների կողմից ներկայացվեցին իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները տնտեսագիտության ասպարեզում: Շնորհակալություն Ստեփանավանի թիվ 1 դպրոցի տնօրինությանը և աշակերտներին, ինչպես նաև մեր քոլեջի <<Տնտեսագիտական>> ամբիոնի վարիչին, դասախոսներին, ուսանողներին:

Մասնագիտական օր

<<Մասնագիտական օր>> թեմայի շրջանակներում Ստեփանավանի թիվ 3-րդ հիմնական դպրոցի աշակերտները այցելեցին մեր կրթօջախ, որտեղ <<Զոոանասնաբուժական և կաթի կաթն. տեխնոլոգիա>> ամբիոնի վարիչի, դասախոսների և ուսանողների մասնակցությամբ ներկայացվեցին ամբիոնի հնարավորությունները, կատարվեցին մի շարք փորձեր: Շնորհակալություն Ստեփանավանի թիվ 3-րդ հիմնական դպրոցի տնօրինությանը և աշակերտներին, ինչպես նաև մեր քոլեջի <<Զոոանասնաբուժական և կաթի և կաթն. տեխնոլոգիա>> ամբիոնի վարիչին, դասախոսներին, ուսանողներին:

Մասնագիտական օր

<<Մասնագիտական օր>> թեմայի շրջանակներում Ստեփանավանի Վ.Թեքեյանի անվան թիվ 6-րդ դպրոցի աշակերտները այցելեցին մեր կրթօջախ, որտեղ <<Զոոանասնաբուժական և կաթի կաթն. տեխնոլոգիա>> ամբիոնի վարիչի, դասախոսների և ուսանողների մասնակցությամբ ներկայացվեցին ամբիոնի հնարավորությունները, կատարվեցին մի շարք փորձեր: Շնորհակալություն Ստեփանավանի Վ.Թեքեյանի անվան թիվ 6-րդ դպրոցի տնօրինությանը և աշակերտներին, ինչպես նաև մեր քոլեջի <<Զոոանասնաբուժական և կաթի և կաթն. տեխնոլոգիա>> ամբիոնի վարիչին, […]