Հարգելի դասախոսներ, ուսանողներ քոլեջի տնօրինությունը տեղեկացնում է ձեզ, որ արդեն պատրաստ է հանրակրթական առարկաների թվայնացված տարբերակների հեռախոսային հավելվածը։Այն բեռնելու համար անհրաժեշտ է մտնել հեռախոսի հավելվածների բաժին( Play Market կամ App store ) և որոնման դաշտում գրել (Armenian school books) որից հետո կբերի տվյալ հավելվածը և հնարավոր կլինի այն ներբեռնել

Հեռավար ուսուցման կազմակերպման պատասխանատու խմբի անդամների հանդիպումը

Ապրիլի  13-ին  տեղի ունեցավ քոլեջի հեռավար ուսուցման կազմակերպման պատասխանատու խմբի անդամների հեռավար քննարկում, որի արդյունքում քննարկեցինք հեռավար առցանց ուսուցման հետ կապված հարցեր, դրական և բացասական կողմերը, ստուգարքներին ու քննություններին առնչվող հարցեր, ինչպես նաև խոսեցինք պրակտիկաների հեռավար կազմակերպման մասին:

Տնտեսագիտական ամբիոնի նիստ հեռավար տարբերակով

Այսօր տեղի ունեցավ հեռավար տարբերակով տնտեսագիտական ամբիոնի նիստ։Նիստին մասնակցում էին ամբիոնի բոլոր անդամները, հեռախոսակապով մասնակցեցին նիստին Վ. Տոնոյանը և Ա. Չոբանյանը։ Օրակարգում՝ 1.2_րդ կիսամյակի սեսիոն քննությունների հարցաշարերի քննարկում 2.Ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպման հարցեր 3.Մենեջմենթ մասն 3_րդ կուրսի ստուգարքների կազմակերպման հարցը առցանց տարբերակով Ամբիոնի վարիչ՝ Կ.Ղուկասյան