Առաջին մեղրաքամը

  Քոլեջի <<We are candy>> (Վի ար քենդի) ուսանողական ընկերությունը դասախոսների մասնակցությամբ կազմակերպեց և իրականացրեց առաջին մեղրաքամը:ՈՒսանողները ոգևորված էին ստացված արդյունքներով, ինչը իրենց տևական աշխատանքի արդյունքն էր: ՈՒսանողական ընկերության անդամները իրենց խորին  շնորհակալությունն են հայտնում   «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» Հիմնադրամի նախագահ՝ տիկին Մ.Ժամկոչյանին իրենց ուսանողական ընկերության ստեղծման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար:

«Մասնագիտությունների խթանման օր Լոռիում»

Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Մասնագիտությունների խթանման օր Լոռիում» միջոցառումը։ Միջոցառման հիմնական նպատակն էր ծանոթացնել Լոռու մարզի երիտասարդներին վերոնշված կրթական հաստատության ուսումնական ծրագրին և դուալ համակարգով ներդրվող մասնագիտություններին։ Միջոցառմանը ներկա էին 60-ից ավել աշակերտ, որոնք տեղում ծանոթացան ներկայացվող […]

Համատեղ համագործակցության հուշագիր

Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ էին այցելել ՎՊՀ քոլեջի տնօրեն՝ տիկին Ա. Լոքյանը և քոլեջի անձնակազմը:Այցի շրջանակներում ՎՊՀ-ի քոլեջի և մեր քոլեջի միջև համատեղ համագործակցության հուշագիր կնքվեց, ինչպես նաև ՎՊՀ-ի քոլեջի տնօրեն՝ տիկին Ա.Լոքյանը ՎՊՀ-ի քոլեջի կողմից կազմակերպված ուսանողական հետազոտությունների բաց կոնֆերանսին մասնակցած մեր քոլեջի ուսանողներին պարգևատրեց շնորհակալագրերով՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

«Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» ծրագրի մեկնարկ

Մեկնարկել է «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» ծրագրի հիմնական փուլը, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին: Քոլեջը ևս ներառվել է ՄԱՎԵՏԱ ծրագրում․ դրա շրջանակում նախատեսվում է, որ գործնական ուսուցումն ընկերություններում և ֆերմերային տնտեսություններում պետք է համակցվի ՄԿՈՒ հաստատությունների տված ժամանակակից գիտելիքների հետ: Նախագծի շրջանակում […]