«Մասնագիտությունների խթանման օր Լոռիում»

Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Մասնագիտությունների խթանման օր Լոռիում» միջոցառումը։ Միջոցառման հիմնական նպատակն էր ծանոթացնել Լոռու մարզի երիտասարդներին վերոնշված կրթական հաստատության ուսումնական ծրագրին և դուալ համակարգով ներդրվող մասնագիտություններին։ Միջոցառմանը ներկա էին 60-ից ավել աշակերտ, որոնք տեղում ծանոթացան ներկայացվող […]

Համատեղ համագործակցության հուշագիր

Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ էին այցելել ՎՊՀ քոլեջի տնօրեն՝ տիկին Ա. Լոքյանը և քոլեջի անձնակազմը:Այցի շրջանակներում ՎՊՀ-ի քոլեջի և մեր քոլեջի միջև համատեղ համագործակցության հուշագիր կնքվեց, ինչպես նաև ՎՊՀ-ի քոլեջի տնօրեն՝ տիկին Ա.Լոքյանը ՎՊՀ-ի քոլեջի կողմից կազմակերպված ուսանողական հետազոտությունների բաց կոնֆերանսին մասնակցած մեր քոլեջի ուսանողներին պարգևատրեց շնորհակալագրերով՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: