ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ
Ընդունելության մեկնարկ
Հարգելի գործընկերներ և ուսանողներ, հունիսի 18-20-ը Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով քոլեջում է գտնվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը: Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու քոլեջի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։ Հունիսի 20-ին՝ ժամը 14:30-ից 15:00-ն, նախատեսված է բաց […]
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ քոլեջում մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագիծը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Ֆրանսիայի դեսպանության կրթության և համագործակցության […]
Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը հայտարարում է «Տրակտորիստ — մեքենավար»-ի կարճաժամկետ դասընթաց, որն երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Այս դասընթացի շնորհիվ առաջին հերթին Դուք կունենաք աշխատաշուկայում ներկայումս մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն և որակավորում, ձեռք կբերեք տրակտորի և գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների շահագործման վերաբերյալ արդի գիտելիք և գործնական հմտություններ։ Այս ամենին կհաջորդի նաև […]