Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը հայտարարում  է   «Տրակտորիստ — մեքենավար»-ի  կարճաժամկետ  դասընթաց,  որն  երաշխավորված  է  ՀՀ  կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարարության  կողմից։

Այս  դասընթացի շնորհիվ առաջին հերթին  Դուք   կունենաք

  • աշխատաշուկայում ներկայումս մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն և որակավորում,
  • ձեռք կբերեք տրակտորի և գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների շահագործման վերաբերյալ արդի գիտելիք և գործնական հմտություններ։
  • Այս ամենին կհաջորդի նաև վարման վկայականի Ձեռք բերումը։

Ու՞մ համար է մեր դասընթացը։

Լոռու մարզի երիտասարդների և մեծահասակաների, ովքեր հետաքրքրված են տրակտորի և գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների շահագործմամբ, ուզում են աշխատել այս ոլորտում և/կամ ունեն սեփական գյուղատնտեսական մեքենաներ ու կարող են ինքնազբվածություն ապահովել։

Դասընթացի տեսական մասն իրականացվելու է Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում, իսկ գործնական մասը՝ ոլորտի մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ։

Հավելյալ տեղեկատվություններ  համար  գրեք  նամակ                       college-step@rambler.ru   էլեկտրոնային հասցեով  կամ   զանգահարեք    0256-2-22-80;  091-90-92-30;   033-95-45-85   և   093-03-23-79  հեռախոսահամարներով    և մենք պատրաստ ենք սիրով պատասխանել Ձեզ հուզող հարցերին։

Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով