Փետրվարի 26, 2019 Քոլեջի առօրյան Այսօր՝ փետրվարի 20-ին քոլեջի գրադարանում կազմակերպվեց փոքրիկ միջոցառում նվիրված Հովհ. Թումանյանի 150-ամյակին:ՈՒսանողների կողմից ներկայացվեցին Հովհ. Թումանյանի քառյակները, ինչպես նաև գիրք նվիրելու օրվա խորհրդի կապակցությամբ միջոցառման մասնակիցներին քոլեջի կողմից նվիրեցին Հովհ. Թումանյանի գրքերից: Միջոցառման կազմակերպիչներ՝ հայոց լեզվի մասնագետ՝ Ա.Չոբանյան և գրադարանավարուհի՝ Վ.Մելիքսեթյան
Փետրվարի 26, 2019 Քոլեջի առօրյան Այսօր՝ փետրվարի 20-ին քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի կենտրոնի պատասխանատու Կ.Ջիլավյանի կողմից համագործակցության շրջանակներում կազմակերպվեց ԶՊԳ տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Գ.Դավթյանի հանդիպումը քոլեջի ավարտական կուրսերի հետ <<Աշխատանք գտնելու ուղիները>> թեմայով:Դասախոսությամբ հանդես եկավ նաև քոլեջի տնտեսագիտական ամբիոնի վարիչ՝ Կ.Ղուկասյանը:
Փետրվարի 26, 2019 Քոլեջի առօրյան Այսօր՝ փետրվարի 19-ին Հովհ. Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ քոլեջի պատմության դասախոս Կ.Ջիլավյանի կողմից կազմակերպվեց անակնկալ միջոցառում:Միջոցառմանը ելույթ ունեցավ դասախոսությամբ՝ Կ.Ջիլավյանը, ինչպես նաև համպատրաստից ելույթ ունեցավ հայոց լեզվի մասնագետ Ա.Չոբանյանը,նա ասմունքեց ՄԵԾ լոռեցու քառյակներից, հատված <<Անուշ>>պոեմից, ռուսաց լեզվի մասնագետ՝ Ե.Հարությունյանը ընթերցեց <<Ախթամար>>-ը ռուսերեն թարգմանությամբ,դասախոս՝ Ան. Մանուկյանը և ուսանողները ևս ակտիվ մասնակցեցին միջոցառմանը, որն ավարտվեց <<Ամպի տակից ջուր է գալիս>> երգով:
Փետրվարի 26, 2019 Քոլեջի առօրյան Կարիերայի կենտրոնի կողմից քոլեջի ավարտական կուրսերի համար կազմակերպվեց <<Ժամանակի հեռանկար>> թեմայի շրջանակներում ոչ ֆոչմալ դասընթաց:
Փետրվարի 26, 2019Փետրվարի 26, 2019 Քոլեջի առօրյան Ավարտվեցին 2018-2019 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնաարտադրական պրակտիկաները, որոնք կազմակերպվեցին Ստեփանավանի զբաղվածության տարածքային կենտրոնում,Ազգային վիճակագրական ծառայության Ստեփանավանի բաժանմունքում,<<Լոռվա կաթ>> ՍՊԸ-ում,Ա.Հարությունյանի ֆերմայում,<<Ֆինքա>>ունիվերսալ վարկային կազմակերպությունում,Լոռի Բերդի համայնքապետարանի ֆինանսական բաժնում,ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի համապատասխան լաբորատորիայում,տարածաշրջանի առևտրի սրահներում,Սննդի անվտանգության պետական ծառայության Ստեփանավանի մասնաճյուղում, <<Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի կենտրոն>>ՊՈԱԿ-ի Ստեփանավանի մասնաճյուղում: Վերոնշյալ կազմակերպություններում պրակտիկաները ղեկավարել են՝ Կ.Ղուկասյանը,Ար.Չոբանյանը,Տ.Չոբանյանը,Օ.Համբարյանը,Ա.Պապյանը,Ա.Խաչատրյանը,Վ.Մելիքսեթյանը,ԱՋաղինյանը, Ռ.Պողոսյանը:
Փետրվարի 26, 2019 Քոլեջի առօրյան Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ քոլեջի ուսանողները տոնի խորհրդին համաձայն միմյանց բաժանեցին աղաբլիթներ՝ բոլորին մաղթելով սեր և երջանկություն…….
Փետրվարի 26, 2019 Քոլեջի առօրյան Այսօր՝ փետրվարի 14-ին <<Մենեջմենթ>> մասն. 3-րդ կուրսում կազմակերպվեց բաց- դաս <<Բիզնեսում հաջողության հասնելու գաղտնիքները>> թեմայով: Դասախոս՝ Ա.Գաբրիելյան
Փետրվարի 26, 2019 Քոլեջի առօրյան ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 27-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ <<Մենեջմենթ>> և <<Հաշվ. հաշվառում>> մասն. 1-ին կուրս Կուրսղեկ՝ Գ.Հովսեփյան