Այսօր՝ փետրվարի 20-ին քոլեջի գրադարանում կազմակերպվեց փոքրիկ միջոցառում նվիրված Հովհ. Թումանյանի 150-ամյակին:ՈՒսանողների կողմից ներկայացվեցին Հովհ. Թումանյանի քառյակները, ինչպես նաև գիրք նվիրելու օրվա խորհրդի կապակցությամբ միջոցառման մասնակիցներին քոլեջի կողմից նվիրեցին Հովհ. Թումանյանի գրքերից: Միջոցառման կազմակերպիչներ՝ հայոց լեզվի մասնագետ՝ Ա.Չոբանյան և գրադարանավարուհի՝ Վ.Մելիքսեթյան

Այսօր՝ փետրվարի 20-ին քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի կենտրոնի պատասխանատու Կ.Ջիլավյանի կողմից համագործակցության շրջանակներում կազմակերպվեց ԶՊԳ տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Գ.Դավթյանի հանդիպումը քոլեջի ավարտական կուրսերի հետ <<Աշխատանք գտնելու ուղիները>> թեմայով:Դասախոսությամբ հանդես եկավ նաև քոլեջի տնտեսագիտական ամբիոնի վարիչ՝ Կ.Ղուկասյանը:

Այսօր՝ փետրվարի 19-ին Հովհ. Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ քոլեջի պատմության դասախոս Կ.Ջիլավյանի կողմից կազմակերպվեց անակնկալ միջոցառում:Միջոցառմանը ելույթ ունեցավ դասախոսությամբ՝ Կ.Ջիլավյանը, ինչպես նաև համպատրաստից ելույթ ունեցավ հայոց լեզվի մասնագետ Ա.Չոբանյանը,նա ասմունքեց ՄԵԾ լոռեցու քառյակներից, հատված <<Անուշ>>պոեմից, ռուսաց լեզվի մասնագետ՝ Ե.Հարությունյանը ընթերցեց <<Ախթամար>>-ը ռուսերեն թարգմանությամբ,դասախոս՝ Ան. Մանուկյանը և ուսանողները ևս ակտիվ մասնակցեցին միջոցառմանը, որն ավարտվեց <<Ամպի տակից ջուր է գալիս>> երգով: