Միջոցառում նվիրված՝ 1988թ. աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Քոլեջի առկա բաժնի «Հաշվ. հաշվառում» մասն. 2-րդ կուրսը վիճակագրության պրակտիկան ամփոփեց ք.Ստեփանավանի վիճակագրական վարչությունում:
Քոլեջի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվեց միջոցառում նվիրված գալիք 2020թվականի երջանկությանը, հույս ն ու հավատին….
Քոլեջի «Անասնաբուժություն» մասն. ուսանողները Աղվերանի Crystal Resort հյուրանոցում մասնակցեցին Ռազմավարական Զարգացման Գործակալության կողմից կազմակերպված ֆորումին՝ «Փորձի փոխանակում և մասնագիտության մոտիվացիա» թեմայով:Ֆորումին մանսակցում էին 4 գյուղատնտեսական քոլեջների՝ Երևանի, Գավառի,Գորիսի և Լոռու մարզից Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի ուսանողները: ՈՒսանողները քննարկեցին իրենց կրթական հաստատությունների ծրագրային և մեթոդաբանական խնդիրները, պրակտիկաների հետ կապված առաջարկություններ արվեցին, եղավ փորձի փոխանակում երիտասարդ անասնաբույժների հետ, […]
Քոլեջի առկա բաժնի «Հաշվ. հաշվառ. » մասն. 3-րդ կուրսի պրակտիկան սկսվեց քոլեջի հաշվապահությունից, որտեղ ուսանողները գլխավոր հաշվապահի օգնությամբ հաշվարկվեցին քոլեջի աշխատակիցների դեկտեմբեր ամսվա աշխատավարձը, այնուհետև այցելեցին Լոռի Բերդ խոշորացված համայնքի հաշվապահություն, ծանոթացան սկզբնական փաստաթղթերի կազմմանն ու լրացմանը, ավարտեցին պրակտիկան Ստեփա նավանի հաշվապահական գրասենյակում, որտեղ էլեկտրոնային ձևով ծանոթացան հարկային հաշվառման կարգին:
Քոլեջի Սքայ երիտասարդական ակումբն ամփոփեց տարին: 2019թվականը լի էր հետաքրքիր և անմոռանալի ակնթարթներով, որտեղ եղան թե հաջողություններ և թե հաղթահարելի դժվարություններ:ԵՎ այս տարի Ամանորին ընդառաջ քոլեջի սքայ ակումբը դարձավ I՝m # SecretSanta-ի կորպորատիվ գործընկեր և սքայ ակումբ-ի կողիմց կազմակերպված ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթի մի մասը նվիրաբերեցինք, որով Ամանորյա նվերներ կստանան ք. Ստեփանավանի երեք փոքրիկներ:
Քոլեջի առկա բաժնի «Մենեջմենթ» մասն. 3-րդ կուրսի ուսանողները ՝ /Ապրանքների ճանաչողության հմտություններ/ մոդուլի պրակտիկայի շրջանակներում այցելություններ կատարեցին մեր քաղաքի առևտրի սրահներում:ՈՒսանողները ուսումնասիրեցին ապրանքների թարմությունը, բաղադրությունը և որակական այլ հատկանիշներ: Պրակտիկայի ղեկավար՝ Ս.Օրդոյան
Քոլեջի առկա բաժնի «Հաշվ. հաշվառում» մասն. 2-րդ կուրսի պրակտիկան FINCA ունիվերսալ վարկային կազմակերպությունում՝ կիրառական տնտեսագիտութուն և գործարար հմտություններ մոդուլից /վարկային հարաբերություններ/ թեմայով: Պրակտիկայի ղեկավար՝ Ա.Գաբրիելյան
Քոլեջի առկա բաժնի «Կաթի և կաթն. տեխն. » մասն. 3-րդ կուրսը Լոռվա Կաթ ՍՊԸ-ում մասնակցում է թթու կաթնամթերքի արտադրության և փաթեթավորման գործըթացին:Ամանորի նախօրեին պրակտիկանտները կիսում են աշխատողների ծանրաբեռնվածությունը:Օրվա ավարտին ամփոփում են կատարած աշխատանքները՝ լրացնելով օրագիր հաշվետվությունը քաղցրեղենի սեղանի շուրջ: