Սեմինար-քննարկում ուսանողների միջև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակների վերաբերյալ:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ քոլեջի ուսանողական խորհուրդը կազմակերպեց   սեմինար-քննարկում ուսանողների միջև  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակների վերաբերյալ:

ՈՒսանողների հերթական այցը Ստեփանավանի տարածաշրջանի ՀԱԼԾԿ

Քոլեջի առկա բաժնի  «Անասնաբուժություն» մասնագիտության   3-րդ և  4-րդ կուրսերի ուսանողների   հերթական այցը Ստեփանավանի տարածաշրջանի  ՀԱԼԾԿ-ն , որտեղ ուսանողները  մասնակցեցին  ինֆեկցիոն  հիվանդությունների  շճաբանական ախտորոշման աշխատանքներին: Դասախոս՝Ա.Խաչատրյան

Բաց դաս «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 2-րդ կուրսում

Քոլեջի առկա բաժնի  «Հաշվապահական  հաշվառում» մասն. 2-րդ կուրսում  կազմակերպեց բաց  դաս՝ /ռուս-թուրքական  /1877-1878թթ/ պատերազմը, Սան Ստեֆանոյի պայմանագիրը և Բեռլինի վեհաժողով/-ը  թեմաների շուրջ: Դասախոս՝Գ.Պողոսյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի ուսանողներ քոլեջի տնօրինությունը տեղեկացնում է ձեզ` Հաշվի առնելով այն փաստը,որ 2019-2020ուստարվա 1-ին կիսամյակը մոտենում է իր ավարտին և առջևում քննությունների և ստուգարքների հանձնման շրջանն է մոտենում, ուստի, քոլեջի տնօրինությունը զգուշացնում է ձեզ՝ զերծ մնալ տարատեսակ գրագողություններից, արտագրություններից,անազնիվ կերպով գնահատականի արժանանալուց, համացանցից տառացի արտագրություններից  և կեղծիքներից

Գործարար խաղ <<Մենեջմենթ>> մասն. 3-րդ կուրսում

Քոլեջի տնտեսագիտական ամբիոնի կողմից դասախոսներ՝ Ա.Գաբրիելյանի և Ս.Օրդոյանի ղեկավարությամբ կազմակերպվել է Գործարար խաղ <<Մենեջմենթ>> մասն. 3-րդ կուրսում: <<Մարքեթինգային հմտություններ>> և <<Ապրանքների ճանաչության հմտություններ>>մոդուլային առարկաներից մասնագիտական գիտելիքների յուրացման և պրակտիկ կարողությունների ցուցադրման նպատակով ուսանողները իրականացրեցին մսամթերքի շուկայի ուսումնասիրություն, արդյունքների քննարկում և մեկնաբանում:ՈՒսանողները ներկայացրեցին մսամթերք արտադրող ընկերությունների արտադրանի որկաի ցուցանիշները,ուսումնասիրված ինը ընկերություններից երշիկի փորձանմուշները:Դասախոսների հսկողությամբ ուսանողները և […]

Հանդիպում գործատու Ա.Հարությունյանի հետ

Քոլեջի կարիերայի կենտրոնի պատասխանատու՝ Կ.Ջիլավյանի կողմից կազմակերպվել էր հանդիպում գործատու՝Ա.Հարությունյանի և ուսանողների միջև: Հանդիպման թեման էր <<Կաթի և կաթնամթերքի արտադրության և վերամշակման կազմակերպում>>-ը: Հանդիպման ընթացքում գործատու՝ Ա.Հարությունյանը հանդես եկավ սեմինար-դասախոսությամբ, ուսանողները ակտիվ մասնակցեցին, թեմայի հետ կապված հնչեցին բազմաթիվ հարցեր ուսանողության կողմից:

Ճանաչողական այց դեպի՝ ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղ

Սույն թվականի նոյեմբերի 12-ին քոլեջի կարիերայի կենտրոնի պատասխանատու՝ Կ.Ջիլավյանի, պրակտիկայի վարիչ՝ Տ.Չոբանյանի և դասախոս՝ Ա.Մարջանյանի կողմից կազմակերպվեց ճանաչողական այց դեպի՝ ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղ:Այցին մասնակցեցին քոլեջի <<Կաթի և կաթն. տեխն.>> և <<Գյուղ. մեք.>> մասն.2-րդ կուրսերի ուսանողները:ՈՒսանողները հանդիպում ունեցան համապաասխան մասնագետների հետ՝ ստանալով անհրաժեշտ գիտելիքներ:Այցի նպատակն էր բարձրացնել ուսանողների մոտ մոտիվացիան իրենց ընտրած մասնագիտության հանդեպ:

Շնորհավոոոոոոոոր

Քոլեջի ուսանողները Վրաստանի Հանրապետությունից վերադարձան հաղթանակով՝ արժանանալով պարգևատրման և ժյուրիի կողմից բարձր գնահատականի: Սիրելի ուսանողներ քոլեջի տնօրինությունը և ուսանողադասախոսական կոլեկտիվը սրտանց շնորհավորում է Ձեզ հաղթանակի կապակցությամբ և ցանկանում է Ձեզ նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ, միշտ լինեք առաջատարը՝ և կյանքում, և ուսման մեջ և աշխատանքում: Շնորհավոոոոոոոոր