Գործնական աշխատանք «Կաթնաշոռի և կաթնաշոռային արտադրանքի արտադրության կազմակերպում»  մոդուլից

Գործնական աշխատանք «Կաթնաշոռի և կաթնաշոռային արտադրանքի արտադրության կազմակերպում»  մոդուլից «Կաթի և կաթն. Տեխնոլոգիա » մասն. 3-րդ կուրսում: Դասախոս՝ Մ.Բադասյան

Ուսաւմնական պրակտիկա «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունում

.Քոլեջի առկա բաժնի «Փոխ. կազմ. և կառ. տր.»  մասն. 3-րդ  կուրսը «Բեռնման-բեռնաթափման աշխատանքների կազմակերպում» մոդուլի ուս. պրակտիկայի շրջանակներում այցելեց «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերություն, որտեղ ձեռք բերված գիտելիքները ամրապնդվեցին գործնականում:Պրակտիկան բավականին բովանդակալից էր և արդյունավետ:Նրանք ծանոթացան միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման գործընթացին:Պրակտիկաների անցկացումը աշխատատեղում բավականին արդյունավետ է և բարձրացնում է ուսանողների սովորելու մոտիվացիան: Դասախոս՝ Ա.Նալբանդյան Կուրսղեկ՝ Վ.Մխոյան

Բաց դաս նվիրված թեյի միջազգային օրվան

Քոլեջի առկա բաժնի «Մենեջմենթ» մասն. 2-րդ կուրսում կազմակերպվեց բաց դաս թեյի միջազգային օրվա՝ դեկտեմբերի 15-ի կապակցությամբ:ՈՒսանողները ներկայացրեցին թեյի պարմությունը և աշխարհում հայտնի թեյատեսակների մասին հետաքրքիր տեղեկություններ հայտնեցին, այնուհետև վերջում դասն ամփոփեցինք համտեսելով ինչպես՝ հայկական, այնպես էլ՝ օտարերկրյա թեյատեսակներով պատրաստված թեյեր: Դասախոս՝ Հ.Մանասյան

Գիտաժողով ՎՊՀ-ի քոլեջում

Քոլեջի առկա բաժնի «Հաշվ. հաշվառում»  և  «Մենեջմենթ»  մասնագիտությունների  3-րդ կուրսերի ուսանողները մասնակցեցին ՎՊՀ-ի քոլեջում կազմակերպված ուսանողական գիտաժողովին, որտեղ ներկայացրեցին գիտական աշխատանքներ: ՈՒսանողների գիտ. աշխատանքների ղեկավարներն էին՝ տնտ. ամբիոնի վարիչ՝ Կ.Ղուկասյանը, դասախոսներ՝ Օ.Համբարյանը և Ա. Գաբրիելյանը:Մեր ուսանողները գիտաժողովի ընթացքում ցուցաբերեցին բարձր գիտական ու մասնագիտական մակարդակ և արժանացան պարգևատրման: Շնորհակալություն ՎՊՀ-ի քոլեջի տնօրինության ը գիտաժողովի կազմակերպման և […]

Այց Լոռի Բերդ խոշորացված համայնք

Քոլեջի առկա բաժնի «Հաշվ. հաշվառում»  մասն. 2-րդ կուրսի ուսանողները վիճակագրական տվյալների հավաքագրման և ներկայացման, հաշվետվությունների կազմման կարգին ծանոթացան Լոռի Բերդ խոշորացված համայնքում, որտեղ ուսանողների հետ տեղեկատվական զրույց վարեցին՝ Մ.Հովսեփյանը և Խ.Բալայանը:Այցը հագեցած էր ու բովանդակալից: Շնորհակալություն համայնքի ղեկավարներին ընդունելության համար: Պրակտիկայի ղեկավար՝ Տ .Չոբանյան

Մասնագիտական պրակտիկան Ալպիան ՍՊԸ-ում

Քոլեջի առկա բաժնի   «Կաթի և կաթն. տեխնոլոգիա» մասն. 3-րդ կուրսի մասնագիտական պրակտիկան Ալպիան ՍՊԸ-ում:ՈՒսանողներն արտադրության գործընթացին մասնակցելով ցուցաբերեցին մասնագիտական հմտություններ, ինչպես նաև կատարած աշխատանք ները բարձր մակարդակով ներկայացրեցին օրագիր հաշվետվության պաշտպանության ժամանակ:

Դեկտեմբերի 6-ին քոլեջում հայտարարվեց տագնապ

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին քոլեջում հայտարարվեց տագնապ և կազմակերպվեց տարհանում, ուսանողները փորձեցին դասախոսների օգնությամբ առաջին օգնության փորձարարական աշխատանքներ  իրականացնել:

Մասնագիտական պրակտիկան Ալպիան ՍՊԸ-ում

Քոլեջի առկա բաժնի «Կաթի և  կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության  3-րդ կուրսի մասնագիտական պրակտիկան Ալպիան  ՍՊԸ-ում: ՈՒսանողներն արտադրության գործընթացին մասնակցելով ցուցաբերեցին մասնագիտական  հմտություններ, ինչպես նաև կատարած աշխատանքները բարձր մակարդակով ներկայացրեցին օրագիր հաշվետվության պաշտպանության  ժամանակ:

1. ՈՒսուցողական դասընթաց երկրաշարժի աղետալի և կործանարար հետևանքներից խուսափելու և պաշտպանվելու վերաբերյալ

Երկրաշարժից, երկրաշարժի աղետալի և կործանարար հետևանքներից խուսափելու և պաշտպանվելու վերաբերյալ մեր քոլեջի ուսանողների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու կապակցությամբ քոլեջ էինք հրավիրել ՀՀ Արտակարգ Իրավիճակների Ճգնաժամային Կառավարման Պետական Ակադեմիայի Ստեփանավանի մասնաճյուղի աշխատակիցներին, ովքեր մանրամասն և հագեցած տեղեկություններ փոխանցեցին մեզ և մեր ուսանողներին: Շնորհակալություն ՀՀ Արտակարգ Իրավիճակների Ճգնաժամային  Կառավարման Պետական Ակադեմիայի Ստեփանավանի  մասնաճյուղի տնօրինությանը  և աշխատակիցներին ուսուցողական դասընթացի  […]