Սիրելի շրջանավարտներ դուք քոլեջն ավարտում եք արտասովոր մի իրավիճակում կապված կորոնավիրուսի սահմանափակումների հետ,ինչը թույլ չտվեց այս կարևոր իրադարձությունը նշել հանդիսավորությամբ, ձեր ընկերների և դասախոսների հետ։ Միևնույն ժամանակ վստահ եմ,այս ամենն առիթ է խորությամբ ընկալել և վերաիմաստավորել այն բոլոր արժեքներն ու գիտելիքները, որ ստացել եք դասախոսներից և ինչու չէ ընկերներից այս տարիների ընթացքում։Ինչևէ, նոր ճանապարհի մեկնարկը տրված է, և ակնհայտ է մի բան, որ ցանկալի ապագան պայմանավորված է ձեր աշխատասիրությամբ և գիտակցված քայլերով: Համոզված եմ, որ քոլեջում ուսումնառության տարիներին ստացած գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ` սեփական ունակություններն ու կարողությունները ծառայեցնել մեր անկախ երկրի շենացմանն ու բարգավաճմանը, մեր ստեղծարար, հերոսական ժողովրդի իղձերի ու նպատակների իրագործմանը:
ՈՒսումնառության այս տարիների ընթացքում դուք մասնագիտացել եք՝ տարեցտարի աստիճանանաբար ուրվագծելով ձեր աշխատանքային հեռանկարները, ձեռք եք բերել այնպիսի որակներ, որոնք կօգնեն ձեզ լինել լիարժեք մրցունակ և համապատասխան ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին: Այդ կապակցությամբ քոլեջը բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին երաշխավորել է ուսումը շարունակել ԲՈՒՀ-ում:
Սիրելի շրջանավարտներ՝մաղթում եմ ձեզ հաղթանակներ կյանքի այս նոր շրջափուլում, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, նոր ձեռքբերումներ ու հաջողություններ նախընտրած բնագավառում: Թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու ցանկությունները:
Զինծառայության մեկնող մեր շրջանավարտ նորակոչիկներին ցանկանում եմ խաղաղ երկինք, ամուր կամք, եւ բարի վերադարձ իրենց ընտանիքներ, քոլեջը հպարտ է ձեզանով։
Ձեզ բարի երթ, սիրելի շրջանավարտներ……

 

Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով