«Համագործակցության խթանում հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում ս/թ օգոստոսի 5-7-ը մեր քոլեջում տեղի ունեցավ «Մասնագիտությունների օր» խորագրով մասնագիտական կողմնորոշման միջոցառում:Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական միության աջակցությամբ /Ռազմավարական զարգացման գործակալություն/ ՌԶԳ/ ՀԿ-ի կողմից :
Ծրագրի շրջանակներում քոլեջ էին հրավիրվել տարածաշրջանի դպրոցների աշակերտները:Եռօրյա դասընթացի ընթացքում կազմակերպվեցին հանդիպում – քննարկումներ մասնագետների հետ, ներկայացվեցին մասնագիտության և աշխատանքային պարտականությունները, ինչպես նաև կազմակերպվեց հանդիպում –քննարկում գործատուների հետ/ աշխատաշուկայում երիտասարդ կադրերի պահանջարկը «Կրտսեր անասնաբույժ» և «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ» մասնագիտությունների նկատմամբ:Այնուհետև աշակերտների մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և զբաղվածության ապագայի խնդիրը լուծելու կապակցությամբ կազմակերպվեցին թեմատիկ տեսահոլովակների դիտում-քննարկումներ, լաբորատոր աշխատանքներ և այցեուլություն ֆերմա: 

Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով