Սույն թվականի սեպտեմբերի 14-ից քոլեջն իր դռները բացեց առաջին կուրսեցիների համար ղեկավարվելով ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ուղարկված նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցի պահանջներով՝ պահպանելով կորոնավիրուսային հիվանդության /COVID 19/ կանխարգելման կանոնները՝անհրաժեշտ սոցիալական հեռավորություն, կրելով պարտադիր դիմակ և ջերմափաչում անցնելուց հետո մեր առաջին կուրսեցիներին թույլատրվեց մուտք գործել քոլեջ:
Սիրելի դասախոսներ, ուսանողներ քոլեջի տնօրինությունը շնորհավորում է բոլորիդ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Թող ձեզ միշտ ուղեկից լինեն մեծ սերն ու նվիրումը ձեր կատարած աշխատանքի և սուրբ պարտականության նկատմամբ, և այսօր մեր քոլեջում տիրող բարձր տրամադրությունն ու մեծ ոգևորվածությունը ձեզ երբեք չլքեն:
Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով