ՀՀ ԿԳՄՍՆ <<Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ>> ՊՈԱԿ-ում սույն թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ /փակ քվեարկությամբ/:Մրցույթն անցկացրեց քոլեջի կառավարման խորհուրդը և տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդ՝ Ա.Ա.Չոբանյանը քոլեջի կառավարման խորհրդի անդամների կողմից ընտրվեց որպես ՀՀ ԿԳՄՍՆ <<Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ>> ՊՈԱԿ-ի տնօրեն:
Հարգելի տնօրեն՝ պրն. Ա.Ա.Չոբանյան,
քոլեջի կոլեկտիվը և ուսանողական խորհուրդը՝ ամբողջ ուսանողության անունից սրտանց շնորհավորում են Ձեզ տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Քոլեջի կառավարման խորհուրդն իր վստահության քվեն տալով Ձեզ հուսով է, որ կրթության ոլորտում ունեցած Ձեր
բազմամյա փորձառությամբ շարունակելու եք Ձեր ջանքերը մեր քոլեջում` միջին մասնագիտական կրթության ապահովման ու զարգացման, ուսանողների կրթության և դաստիարակության դժվարին և պատասխանատու գործում: Մենք վստահ ենք, որ Ձեզ վստահված առաքելությունը կկատարեք մեծ նվիրումով ու սիրով:
Թող անխափան լինի Ձեր երթը մեր ապագան կերտող սերնդի կրթության և դաստիարակության պատասխանատու և ազգանպաստ գործի կերտման ճանապարհում…
Հարգանքով՝
քոլեջի աշխատակազմ և ուսանողություն
2020թ
Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով