Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի և ATP էկոլոգիական կենտրոնի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում քոլեջի դասախոսներ՝ Աստղիկ Մարջանյանի, Աղունիկ Նալբանդյանի և կրթության որակի պատասխանատու Տաթևիկ Չոբանյանի գլխավորությամբ 22.04.2021թ քոլեջի առկա բաժնի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» և «Գյուղատնտեսական մեքենաների և սարք. շահ. և նորոգում» մասնագիտությունների 2-րդ կուրսի ուսանողները հյուրընկալվեցին Մարգահովտում գտնվող /ATP/ բնապահպանական կազմակերպություն:Մասնակցեցին «Օրգանիկ գյուղատնտեսություն» թեմայով դասընթացին, ծանոթացան կոմպոստի և կենսահումուսի առանձնահատկություններին ու պատրաստման տեխնոլոգիային:

Փորձի փոխանակման նպատակով օրը շարունակվեց Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, որտեղ ուսանողները հանդիպում ունեցան տեխնիկական առարկաների դասախոս՝ դոցենտ Ն.Մելիքսեթյանի հետ, ով հանգամանորեն ներկայացրեց մասնագիտությունը, ստացան սպառիչ պատասխաններ իրենց հուզող հարցերի վերաբերյալ :

ՈՒսանողները եղան «Գյուղ մեքենաների սարքավորումների» և «Ավտոմոբիլների և տրակտորների »  լաբորատորիաներում, ուսումնասիրեցին գյուղատնտեսական սարքավորումներ և մասեր:

Այցը բովանդակալից էր, հագեցած և արդյունավետ:

Շնորհակալություն՝ Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրինությանը ջերմ ընդունելության համար:

Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով