«ԵՄ-ն հանուն երիտասարդության , ՍԵՅ-ԵՍ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում Գավառի «Օազիս Ռեզորտ» համալիրում մայիսի 27-ին անցկացվեց մրցույթ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Անասնաբուժութուն» մասնագիտությունների գծով, որին մասնակցում էին Ստեփանավանի, Գավառի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջների ուսանողներ և ոչ ֆորմալ դասընթացների մասնակցած երիտասարդներ:

Պանրագործության մրցույթի մասնակիցները հմտորեն կիրառելով իրենց գիտելիքներն ու կարողությունները, ցուցադրեցին բարձր արդյունք՝ պատրաստելով «Լոռի» տեսակի պանիր:

Պանրագործության մրցույթում հաղթող հանդիսացավ «Ստեփանավանի պրոֆ. Ա.Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ»  ՊՈԱԿ-ի 2020-2021ուս.տարվա «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա»  մասնագիտության շրջանավարտ Սիրանուշ Բաբայանը:

Անասնաբուժություն մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներ՝ Նիկոլայ Մուսաելյանը և Հակոբ Գրիգորյանը ևս ներկայացրեցին իրենց ձեռք բերած կարողությունները:Հմտորեն կազմակերպեցին եղջերատում, կճղակների մշակում, ներարկումներ, արյունառություն:Նրանք նույնպես բարձր գնահատականի արժանացան ժյուրիի կողմից:

Մրցույթն ուսանելի էր և խրախուսող:Բոլոր մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի և նվերների:

Շնորհակալություն World Vision կազմակերպության «ԵՄ-ն հանուն երիտասարդության , ՍԵՅ-ԵՍ հմտություններ աշխատանքի համար»  ծրագրին, որը հնարավորություն ընձեռեց երիտասարդներին ոչ միայն ցույց տալ իրենց հմտություններն ու կարողությունները, այլև իրենց առօրյան 2օր առավել հետաքրքիր անցկացնել Սևանա լճի գեղատեսիլ ափին:

Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով