Սույն թվականի հունիսի 16-ին #Miassine հիմնադրամի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի համագործակցության շրջանակներում #Մրցունակաշկերտհասանելիաշխատանք ծրագրի 2-րդ փուլի իրականացման ընթացքում քոլեջի <<Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա>> և <<Անասնաբուժություն>> մասնագիտությունների 2-րդ կուրսերի ուսանողները կարիերայի պատասխանատուի և դասախոսներ՝ Տ.Չոբանյանի և Ա.Նալբանդյանի ուղեկցությամբ կատարեցին շրջայց Մարգահովիտի <<Վարդանուշ>> ՍՊԸ կաթի վերամշակման ձեռնարկություն և Գ.Մարգարյանի անասնապահական ֆերմա:
ՈՒսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու արտադրության կազմակերպման գործընթացին, ինչպես նաև համեմատությունների միջոցով դուրս բերելու նմանատիպ ձեռնարկությունների առանձնահատկությունները աշխատաշուկայում:
Շնորհակալություն <<Վարդանուշ>> ՍՊԸ-ի սեփականատեր՝ Ս.Սարդարյանին և ֆերմեր՝ Գ.Մարգարյանին ջերմ ընդունելության և արդյունավետ կազմակերպելու, ուսանողների հարցերին լիարժեք պատասխանելու համար:
Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով