Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի և Ստեփանավանի հաշվապահական հաշվառման գրասենյակի <<ԷԿԼՕՖ ՈՒՎԿ>> ՍՊԸ-ի և Ստեփանավան խոշորացված համայնքի համայնքապետարանի միջև համագործակցության շրջանակներում <<Հաշվապահական հաշվառում>> մասնագիտության 3-րդ կուրսի << Հաշվապահական հաշվառման կազմակերպման և վարման ընթացակարգեր>> մոդուլի ուսումնական պրակտիկան կազմակերպվեց Ստեփանավանի հաշվապահական հաշվառման գրասենյակի <<ԷԿԼՕՖ ՈՒՎԿ>> ՍՊԸ-ում և Ստեփանավան խոշորացված համայնքի համայնքապետարանի ֆինանսական բաժնում:
Հանագործակցությունը վերոնշյալ կազմակերպությունների հետ հնարավորություն տվեց ուսանողներին լավագույն փորձ ձեռք բերելու և ամրապնդելու տեսական գիտելիքները և գործնական կարողությունները:
ՈՒսանողները մասնակցեցին վերոնշյալ կազմակերպությունների հաշվապահական և ֆինանսական աշխատանքներին:
Պրակտիկայի ավարտին եղան ամփոփ քննարկումներ:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀԾ գրասենյակի տնօրեն` Նորա Իսրաելյանին, աշխատակցուհի` Սուսաննա Ղազարյանին, <<ԷԿԼՕՖ ՈՒՎԿ>> ՍՊԸ-ի կառավարիչ Արտակ Մելիքջանյանին, աշխատակից Արեն Սուքիասյանին, ով ի դեպ մեր քոլեջի շրջանավարտն է, և համայնքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ` Նարեկ Այվազյանին, ովքեր չնայած տարեվերջյան ծանրաբեռնվածությանը, ջանք ու եռանդ չխնայեցին ուսումնական պրակտիկան բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Պրակտիկայի ղեկավար` Տ.Չոբանյան
Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով