«Ստեփանավանի պրոֆ. Ա.Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ»  ՊՈԱԿ-ը
հայտարարում է մրցույթ՝

տեխնիկական ( 2 դրույք),

հաշվապահական ( 1 դրույք), 

անասնաբուժական ( 1դրույք),

առարկաների դասախոսների պաշտոնի թափուր տեղերի համար:
Դասախոսի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը և աշխատանքային ծանրաբեռնվածությունը
որոշվում է՝ ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է
բանավոր` հարցազրույցի միջոցով, յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի
24.12.2020թ թիվ 48-Ն հրամանով հաստատված կարգի:
Մրցույթին մասնակցելու համար անձը քոլեջ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում (Ձև 1)
2. Կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) բնօրինակը և պատճենը)
3. Անձնագիր ( բնօինակը և պատճենը)
4. Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում)
5. Ինքնակենսագրություն (Ձև 4)
6. Մեկ լուսանկար (3×4)
7. Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
բացառությամբ` ՀՀ-ի համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն
ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների
8. ՀՀ-ի արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը)
9. Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց
առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր`ժամը 09:00
–ից 18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թվականի սեպտեմբերի 20-ին` ժամը 15:00-ին Ստեփանավանի պետական
գյուղատնտեսական քոլեջում: Հասցեն՝ ք.Ստեփանավան, Երիտասարդական 47
Տեղեկությունների համար զանգահարել` 0256-2-22-80, 091-909-230 հեռախոսահամարներով

Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով