«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի նախագահ` տիկին Մ.Ժամկոչյանի անմիջական նախաձեռնությամբ և օժանդակությամբ ուսանողական ընկերություններ հիմնելու նպատակով եռակողմ պայմանագրի կնքման արդյունքում /<<Մեղվաբուծության դարբնոց>> գիտակրթական կենտրոն ՓԲԸ, <<Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն>> հիմնադրամ և <<Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ>>ՊՈԱԿ / քոլեջում ներդրվեց <<Մեղվաբուծություն>> ծրագիրը, որտեղ մասնակցություն ունեցան քոլեջի ուսանողները և դասախոսները:
Ծրագիրն ընդգրկում էր տեսական և գործնական բաղադրիչ, որը բավականին արդյունավետ էր և հագեցած:
Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է քոլեջին նվիրաբերել 10 մեղվաընտանիք, ապի-տնակ և բոլոր այն սարքավորումները, որ անհրաժեշտ են սկսնակ մեղվանոցի համար:
Գործնական պարապմունքները կշարունակվե ն գարնանը, երբ մեղվաընտանիքները կլինեն քոլեջում:
Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով