Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ  քոլեջում մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագիծը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Ֆրանսիայի դեսպանության կրթության և համագործակցության գծով կցորդ Լուսիյ Բուսքեն:
CB4WBL նախագծի նպատակն է եվրոպական փորձի տեղայնացմամբ ստեղծել ՄԿՈՒ հաստատությանը կից արդիական ֆերմայի մոդել, որի շրջանակում ուսանողների կրթությունը կիրականացվի աշխատանքի վրա հիմնված ուսումնառությամբ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունեց մեզ ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով այն հանգամանքը, որ մասնագիտական կրթության ոլորտը նոր է սկսում ընդգրկվել «էրազմուս+» ծրագրում, որտեղ շատ են կարևորվում հատկապես վերջնարդյունքները, որոնք կլինեն ծրագրի ավարտին, ինչը խթան կհանդիսանա նաև այլ ուսումնական հաստատությունների ներգրավման համար :
Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է մշակել և փորձարկել ՄԿՈՒ հաստատությանը կից արդիական ֆերմայի գործունեության իրավական, կազմակերպչական և վարչաֆինանսական պայմանները։ Ֆերմայի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման նպատակով կվերանայվեն «Անասնաբուժություն», «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Մենեջմենթ» մասնագիտությունների պետական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը։
CB4WBL նախագիծը ներառում է 6 հաստատություն Հայաստանից, Պորտուգալիայից և Ֆրանսիայից:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ`

https://surl.lu/ncrfbq

 

Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով