Հարգելի գործընկերներ և ուսանողներ,
հունիսի 18-20-ը Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով քոլեջում է գտնվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից   ձևավորված փորձագիտական խումբը:
Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու քոլեջի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։
Հունիսի 20-ին՝ ժամը 14:30-ից 15:00-ն, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:
Քոլեջի արտաքին և ներքին շահակիցները, որոնք ցանկություն ունեն փորձագիտական խմբին ներկայացնել որևէ դիտարկում կամ քննարկել որևէ թեմա, կարող են գրանցվել հանդիպմանը՝
 մինչև հունիսի 18-ը՝ փորձագիտական խմբի համակարգող Անահիտ Տերտերյանին ուղարկելով նամակ՝ anahit.terteryan@anqa.am էլ-հասցեով:
Author

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով