Բաց դաս՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին
Բաց դաս՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին Դասախոս՝ Կ.Ջիլավյան <<Գյուղ. տնտ. կազմ. >> և <<Հաշվապահական հաշվառում>> մասն. 1-ին կուրս
Բաց դաս՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին Դասախոս՝ Կ.Ջիլավյան <<Գյուղ. տնտ. կազմ. >> և <<Հաշվապահական հաշվառում>> մասն. 1-ին կուրս
Սույն թվականի մայիսի 17-ին ՈԱԱԿ-ի կողմից N 46-որոշմամբ ՀՀ ԿԳՄՍՆ «Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ին շնորհվեց պետական հավատարմագրում, ինչի առիթով քոլեջի տնօրինությունը շնորհավորում է քոլեջի բոլոր աշխատակիցներին, ուսանողներին, շահագրգիռ կազմակերպություններին և անձանց: Քոլեջը ևս մեկ քայլ կատարեց մատաղ սերնդի դաստիարակության և որակյալ մասնագետների պատրաստման գործում: Վստահեցնում ենք, որ աշխատանքները լինելու են ամենօրյա և շարունակական՝ էլ […]
Սույն թվականի հունիսի 16-ին #Miassine հիմնադրամի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի համագործակցության շրջանակներում #Մրցունակաշկերտհասանելիաշխատանք ծրագրի 2-րդ փուլի իրականացման ընթացքում քոլեջի <<Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա>> և <<Անասնաբուժություն>> մասնագիտությունների 2-րդ կուրսերի ուսանողները կարիերայի պատասխանատուի և դասախոսներ՝ Տ.Չոբանյանի և Ա.Նալբանդյանի ուղեկցությամբ կատարեցին շրջայց Մարգահովիտի <<Վարդանուշ>> ՍՊԸ կաթի վերամշակման ձեռնարկություն և Գ.Մարգարյանի անասնապահական ֆերմա: ՈՒսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու արտադրության […]
Սույն թվականի հունիսի 2-ին Miassine հիմնադրամի Մրցունակ աշկերտ՝ հասանելի աշխատանք ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի պատասխանատու՝ Կ. Ջիլավյանի և Դուալ կրթական ծրագրի ղեկավար՝ Ս. Օրդոյանի կազմակերպմամբ տեղի ունեցավ շրջայց «Լոռվա Կաթ» ՍՊԸ, որտեղ ուսանողները ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները։ Շնորհակալություն Miassine հիմնադրամին նման մեծ հնարավորության համար։
«ԵՄ-ն հանուն երիտասարդության , ՍԵՅ-ԵՍ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում Գավառի «Օազիս Ռեզորտ» համալիրում մայիսի 27-ին անցկացվեց մրցույթ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Անասնաբուժութուն» մասնագիտությունների գծով, որին մասնակցում էին Ստեփանավանի, Գավառի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջների ուսանողներ և ոչ ֆորմալ դասընթացների մասնակցած երիտասարդներ: Պանրագործության մրցույթի մասնակիցները հմտորեն կիրառելով իրենց գիտելիքներն ու կարողությունները, ցուցադրեցին բարձր արդյունք՝ […]
Քոլեջի հանրակրթական առարկաների ամբիոնի դասախոս՝ Ա.Աղաջանյանի կողմից «Հաշվ. հաշվ. և մենեջմենթ» 9-ի բազա 1-ին կուրսում կազմակերպվեց ֆիզիկա առարկայից բաց դաս «Օպտիկա» բաժնի՝ երկրաչափական օպտիկա և ալիքային օպտիկա/ենթաբաժինների/ շրջանակներում:Բաց դասին հրավիրված էին նաև քոլեջի սկսնակ դասախոսներ և ամբիոնների վարիչներ
Քոլեջի տնտեսագիտական ամբիոնի կողմից կազմակերպվեց ուսանողների մասնագիտական ստեղծագործական աշխատանքների մրցույթ, որի շրջանակներում շնորհակալագրով պարգևատրվեցին առկա բաժնի «Մենեջմենթ» մասն. 2-րդ կուրսի ուսանող՝ Ս.Պառավյանը և «Մենեջմենթ» մասն. 3-րդ կուրսի ուսանողուհի՝ Ա.Չոբանյանը, ինչպես նաև շնորհակալագրով պարգևատրվեց ուսանողների ս տեղծագործական աշխատանքների ղեկավարը:
Հարգելի հեռակա բաժնի <<Անասնաբուժություն>> և <<Հաշվապահական հաշվառում>> մասնագիտությունների ուսանողներ, ձեզ ենք ներկայացնում՝ 2021 ուստարվա 1-ին կիսամյակի դասացուցակները ըստ մասնագիտությունների.