ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 28-ԱՄՅԱԿԻՆ

Սահմանը պահող նվիրյալներին երախտիքի ու խոնարհումի խոսքեր ասելու համար յուրաքանչյուր օրը կրում է հունվար 28-յան խորհուրդը: Շնորհավոոոոոոր տոնդ հայկական բանակ: Այս օրը հավասարապես բոլորինն է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, բանակի մասին շարադրություն գրող աշակերտինը, իր զինվորին սպասող աղջկանը և յուրաքանչյուր այն հայինը, ով իր աղոթքներում Աստծուց խաղաղություն և առողջություն է խնդրում հայ զինվորի համար: 9-ի […]

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅ ԵՍ․ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում աշխատաժողով

2020թ․ հունվարի 24-ին Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն՝ Ս․ Հունանյանը, դասախոսներ՝ Ա.Մանուկյանը, Տ.Չոբանյանը, Ս.Օրդոյանը, կարիերիայի կենտրոնի պատասխանատու՝ Կ.Ջիլավյանը, գործատուներ՝ Ա.Սուքիասյանը և Ա.Ջաղինյանը «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅ ԵՍ․ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում Երևանում մասնակցել են աշխատաժողովի՝ «Աշխատանքի վրա հիմնված ուսուցման կարճաժամկետ դասընթացների իրականացում» թեմայով։

Կրթության միջազգային օրը

Այսօր՝ հունվարի 24-ին քոլեջում նշվեց կրթության միջազգային օրը: Կրթության համաշխարհային օրվա ընդունմամբ՝ ՄԱԿ-ի անդամ պետությունները ճանաչեցին բոլոր մակարդակներում ներառական և հավասարական կրթությանն ուղղված գործողությունների կարևորությունը՝ ապահովելով, որ բոլորն ունենան ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորությունների հասանելիություն, ստանան անհրաժեշտ գիտելիք և հմտություններ օգտվելու հասարակության մեջ լիարժեքորեն ներգրավվածության հնարավորություններից և խթանելու կայուն զարգացումը: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս […]