Եռօրյա վերապատրաստման դասընթաց <<Աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրման մոտեցումները ՄԿՈՒ ոլորտում>> թեմայով

<<Համագործակցության խթանում ՝ հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների>> ծրագրի շրջանակներում հուլիսի մեկից երեքն ընկած ժամանակահատվածում քոլեջում տեղի ունեցավ եռօրյա վերապատրաստման դասընթաց <<Աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրման մոտեցումները ՄԿՈՒ ոլորտում>> թեմայով։ Դասընթացի ընթացքում ներկայացվեց ԱՀՈւ մոդելի մոտեցումներն ու սկզբունքները ՄԿՈՒ դասախոսների և հյուրընկալող ընկերությունների մենթորների համար ՄԿՈՒ ձևաչափով, Դպրոց ֊տնտեսություն մոդելը, […]

Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն՝ պրն. Ս.Ռ.Հունանյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

Սիրելի շրջանավարտներ դուք քոլեջն ավարտում եք արտասովոր մի իրավիճակում կապված կորոնավիրուսի սահմանափակումների հետ,ինչը թույլ չտվեց այս կարևոր իրադարձությունը նշել հանդիսավորությամբ, ձեր ընկերների և դասախոսների հետ։ Միևնույն ժամանակ վստահ եմ,այս ամենն առիթ է խորությամբ ընկալել և վերաիմաստավորել այն բոլոր արժեքներն ու գիտելիքները, որ ստացել եք դասախոսներից և ինչու չէ ընկերներից այս տարիների ընթացքում։Ինչևէ, նոր ճանապարհի մեկնարկը […]

Քոլեջից դեպի ԲՈՒՀ

2019-2020 ուստարվա պետական որակավորող հանձնաժողովները երաշխավորել են ներքոնշյալ շրջանավարտների ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա բաժնի համապատասխան մասնագիտության 2-րդ կուրսում շարունակելու մասին. 1.Սիմոնյան Արուսյակ — ԵՊՀ /Երևանի պետական համալսարան/ 2.Հովասափյան Արծրուն — ՀԱԱՀ/Հայաստանի ազգային ագրարային համալսարան/ 3.Սուքիասյան Արեն — ՀՊՏՀ/Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան/ 4.Բաղդասարյան Անի — ՀՊՏՀ/Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան/ 5.Գրիգորևա Վիկտորիյա — ՀՊՏՀ/Հայաստանի պետական տնտեսագիտական […]

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանի հրամանը

Հարգելի դասախոսներ Ձեզ է ներկայացվում ՀՀ  ԿԳՄՍ   նախարար Ա.Հարությունյանի հրամանը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ 2019-2020 ԹՎԱԿԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ:

Հեռավար ուսուցման կազմակերպման պատասխանատու խմբի անդամների հանդիպումը

Ապրիլի  13-ին  տեղի ունեցավ քոլեջի հեռավար ուսուցման կազմակերպման պատասխանատու խմբի անդամների հեռավար քննարկում, որի արդյունքում քննարկեցինք հեռավար առցանց ուսուցման հետ կապված հարցեր, դրական և բացասական կողմերը, ստուգարքներին ու քննություններին առնչվող հարցեր, ինչպես նաև խոսեցինք պրակտիկաների հեռավար կազմակերպման մասին:

Տնտեսագիտական ամբիոնի նիստ հեռավար տարբերակով

Այսօր տեղի ունեցավ հեռավար տարբերակով տնտեսագիտական ամբիոնի նիստ։Նիստին մասնակցում էին ամբիոնի բոլոր անդամները, հեռախոսակապով մասնակցեցին նիստին Վ. Տոնոյանը և Ա. Չոբանյանը։ Օրակարգում՝ 1.2_րդ կիսամյակի սեսիոն քննությունների հարցաշարերի քննարկում 2.Ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպման հարցեր 3.Մենեջմենթ մասն 3_րդ կուրսի ստուգարքների կազմակերպման հարցը առցանց տարբերակով Ամբիոնի վարիչ՝ Կ.Ղուկասյան

Դասացուցակ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի դասախոսներ, ուսանողներ ձեզ է ներկայացվում մարտի 23-ից կազմակերպվող հեռավար և առցանց ուսուցման տարբերակով համապատասխան դասացուցակը և ժամատախտակը հետևյալ մասնագիտությունների համար. <<Հաշվ. հաշվառում>> մասն. 2-րդ կուրս <<Հաշվ. հաշվառ.>> մասն.3-րդ կուրս <<Մենեջմենթ>> մասն. 2-րդ կուրս <<Մենեջմենթ>> մասն. 3-րդ կուրս <<Գյուղ. մեք. >>մասն. 2-րդ կուրս <<Կաթի և կաթն. տեխ.>> մասն. 2-րդ կուրս <<Կաթի և կաթն. տեխ.>> […]